Նոր Կալեդոնիայում խափանվել է Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլը
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունների առաջին փուլը խափանվել է Նոր Կալեդոնիայի Ուայլու կոմունայի ընտրատեղամասերում։ Outre-mer La Premiere հեռուստաալիքի փոխանցմամբ՝ անհայտ անձինք ավտոմեքենայով փակել են քաղաքապետարանի մուտքն ու այրել այն։
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 30-ի գիշերը՝ քաղաքապետարանի մոտ ընտրատեղամասերի բացումից առաջ։ Բացի այրվող ավտոմեքենայից, անհայտ անձինք մուտքի մոտ թողել են ծանր բետոնե բլոկ և ծառի ճյուղեր։ Արդյունքում` ոչ ընտրողները, ոչ նույնիսկ համայնքի ղեկավարը չեն կարողացել շենք մտնել, քվեատուփեր նույնպես չեն տեղադրվել։ Քվեարկությունը խափանվել է:
Ընտրությունները Նոր Կալեդոնիայում անցնում են լարված մթնոլորտում, քանի որ հանրապետության կառավարության նախաձեռնած ընտրական բարեփոխումների դեմ բողոքի ակցիաները դեռ ամբողջությամբ չեն մարել այս անդրծովյան տարածքում։
Բարեփոխման համաձայն, բացի բնիկ ժողովուրդներից, ընտրելու իրավունք են ստանում նաեւ Նոր Կալեդոնիայում ավելի քան 10 տարի ապրած քաղաքացիները։
Մայիսյան անկարգություններից հետո կղզի են ուղարկվել ոստիկանության և ժանդարմերիայի լրացուցիչ ստորաբաժանումներ։ Նրանք ապահովում են պետական կառույցների գործունեությունը և վերացնում ցուցարարների կողմից ճանապարհներին կանգնեցված բարիկադները:
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը ռեկորդային բարձր է
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի....
Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին
Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Առուշ Առուշանյանը դիմավորել է Բագրատ Սրբազանին
Բագրատ Սրբազանը Սյունիք կատարած այցի շրջանակում՝ այցելել է Գորիս։ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է դիմավորել Բագրա...
Հայտնի է դարձել վերընտրվելու դեպքում Թրամփի «վրեժխնդրության» ծրագիրը
Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում հետաքննություն կսկսի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ...