Հայտնի է դարձել վերընտրվելու դեպքում Թրամփի «վրեժխնդրության» ծրագիրը
Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում հետաքննություն կսկսի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ: Այդ մասին հայտարարել է նրա նախկին գլխավոր խորհրդական Սթիվ Բենոնը, որի խոսքերը մեջբերում է Politico-ն:
«Սա ամենևին էլ հատուցում չէ», - նշել է նա:
Բենոնն ընդգծել է, որ հնարավոր ցուցակում կլինեն ՀԴԲ-ի տնօրենի նախկին պաշտոնակատար Էնդրյու Մաքքեյբը, ՀԴԲ-ի նախկին տնօրեն Ջեյմս Քոմին, պաշտպանության նախկին նախարար Մարկ Էսպերը, միացյալ շտաբների պետերի նախկին նախագահ Մարկ Միլին եւ նախկին գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը: Նրա կարծիքով, եթե այդ մարդիկ ոչ մի անօրինական բան չեն արել, ապա վախենալու ոչինչ չունեն։
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։ Նախընտրական մրցապայքարում գլխավոր մրցակիցներն են պետության գործող ղեկավար, դեմոկրատ Բայդենը և ԱՄՆ նախկին առաջնորդ, հանրապետական Թրամփը: Ուրբաթ օրը թեկնածուները հանդիպել են նախընտրական բանավեճերի առաջին փուլում:
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը ռեկորդային բարձր է
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի....
Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին
Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Առուշ Առուշանյանը դիմավորել է Բագրատ Սրբազանին
Բագրատ Սրբազանը Սյունիք կատարած այցի շրջանակում՝ այցելել է Գորիս։ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է դիմավորել Բագրա...
Հրապարակվել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի ամփոփագիրը
Զեկույցը փաստում է, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի բնակչությունն Ադրբեջանի կողմից միտումնավոր ենթարկվել պարբերական հարձակ...