Քաղաքականություն

Հյուսիսային Կորեայում պաշտոնյաները սկսել են Կիմ Չեն Ընի դիմանկարով կրծքանշաններ կրել

Հյուսիսային Կորեայում պաշտոնյաները սկսել են Կիմ Չեն Ընի դիմանկարով  կրծքանշաններ կրել
Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի պաշտոնյաները սկսել են կրել Հյուսիսյին Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի դիմանկարով կրծքանշաններ: Առաջին անգամ դա նկատվել է WPK Կենտկոմի 10-րդ…

Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի պաշտոնյաները սկսել են կրել Հյուսիսյին Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի դիմանկարով կրծքանշաններ:


Առաջին անգամ դա նկատվել է WPK Կենտկոմի 10-րդ պլենումի կադրերում, որոնք հրապարակում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:


«Կիրակի առաջին անգամ պաշտոնապես թողարկվել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ` Կիմ Չեն Ընի դիմանկարի պատկերով կրծքանշանը», — հայտնել Է հարավկորեական Yonhap գործակալությունը:


ԿԺԴՀ — ի հիմնադիր Կիմ Իր Սենի դիմանկարով կրծքանշանը սկսել են թողարկել 1970 թվականի նոյեմբերին, իսկ հաջորդ առաջնորդի՝ Կիմ Չեն Իրի հետ՝ 1992 թվականի փետրվարին՝ ի պատիվ 50-ամյա հոբելյանի տոնակատարության:


2024 թվականի հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԿԺԴՀ կատարած այցի ժամանակ նա Կիմ Չեն Ընին նվիրել է իր պապի՝ Կիմ Իր Սենի դիմանկարը, ինչպես նաև պալեխ( ռուսական ժողովրդական և կիրառական արվեստի տեսակ):

Նմանատիպ հոդվածներ

Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին

Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250