Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններ են. ընտրողների մասնակցությունը 20%-ով ավելի է, քան երկու տարի առաջ էր. Le Figaro
Կիրակի Ֆրանսիայում Փարիզի ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով ժամը 19:00-ին) ընթացող խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում մասնակցությունը կազմել է 59,39%, հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Փարիզյան Le Figaro-ն նշում է, որ դա 20%-ով ավելի է, քան նույն ժամին 2022 թվականի նախագահական ընտրությունների առաջին փուլում։
Հրատարակությունը նաև մեջբերել է Ifop հասարակական կարծիքի ինստիտուտի կանխատեսումն այն մասին, որ քվեարկության վերջում մասնակցության վերջնական ցուցանիշը կարող է հասնել 69%-ի:
Նախկինում ազգային լրատվամիջոցները բարձր մասնակցություն էին կանխատեսում Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի այս արտահերթ ընտրություններում։
Ընտրվելիք խորհրդարանականները 577-ն են։ Ընտրությունների առաջին արդյունքները սպասվում են տեղական ժամանակով ժամը 20:00-ից հետո։
Ընթացակարգի համաձայն՝ եթե թեկնածուն առաջին փուլում հավաքում է ձայների մեծամասնությունը՝ 25%-ից ավելի մասնակցությամբ, ապա նա անմիջապես ստանում է մանդատ խորհրդարանում։ Եթե թեկնածու չընտրվի, տեղի է ունենում երկրորդ փուլ։
Երկրորդ փուլը նախատեսված է հուլիսի 7-ին։
Հունիսի 9-ին Եվրախորհրդարանի ընտրություններում նախագահական սոցյալ-լիբերալ «Վերածնունդ» կուսակցության պարտության պատճառով նախագահ Էմանուել Մակրոնը նույն օրը հայտարարեց Ազգային ժողովը ցրելու մասին և նշանակեց արտահերթ օրենսդրական ընտրություններ։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Պետդեպը մտահոգված է Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակից
ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Քրիթենբրինքը շաբաթ օրը հայտարարել է, որ իրավ...
2 արցախցու բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար. փաստաբան
Լուսանկարներում Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Հոլանդիայի քաղաքացիներն են, որոնց այսօր Կոմիտասի փողոցում տեղակայված «Ս...
Մարին Լը Պենի գլխավորած ծայրահեղ աջերը առաջին տեղում են, Մակրոնի ուժը` երրորդ. Ֆրանսիա
Մարին Լը Պենի ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունը հաղթում է Ֆրանսիայում անցկացվող արտահերթ ընտրություններում...
Patriot-ները չափազանց թանկ են և ոչ արդյունավետ ռուսական կառավարվող ավիառումբերի դեմ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը Ուկրաինային հուսալի...