Ֆրանսիայի նախագահը քվեարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քվեարկել է երկրի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ ընտրությունների առաջին փուլում այն բանից հետո, երբ ինքը որոշել է այն ցրել հունիսի 9-ին։
Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Երկրի ղեկավարը Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Լե Տուկե կոմունայի ընտրատեղամաս է ժամանել կնոջ՝ Բրիջիթի հետ։ Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, ընտրատեղամասի շրջակայքը շրջափակվել է Մակրոնի ժամանման համար, իսկ դիմացի փողոցի ցանկապատի հետևում անվտանգության հսկողությամբ քաղաքացիների միայն փոքր խումբ է եղել. նրանց թույլ են տվել ողջունել նախագահին։
Պետության ղեկավարից բացի, ընտրությունների առաջին փուլում արդեն քվեարկել են առաջատար քաղաքական գործիչներն ու երկրի խոշորագույն կուսակցությունների ներկայացուցիչներ։
Նմանատիպ հոդվածներ
Ջալիլին ավելի ընկալելի նախագահի թեկնածու է ՀՀ-Իրան հարաբերությունները սերտացնելու առումով. իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ամփոփելով Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները, պետք է նշել, որ երկրորդ փո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Շուռնուխցի տիկին Անահիտի տան մոտ ծածանվում է թշնամու դրոշը
«Սրբազան պայքար»-ը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Շուռնուխցի տիկին Անահիտի տան մոտ ծածանվում է թշնամու դրոշը։ Նա 3 տարի...
Բայդեն-Թրամփ բանավեճի 12-րդ րոպեին դեմոկրատների շրջանում զանգվածային խուճապ է սկսել. Politico
Բայդեն-Թրամփ բանավեճի 12-րդ րոպեին դեմոկրատների շրջանում զանգվածային խուճապ է սկսել, գրում է Politico-ն:Բայդեն պատասխանո...
Բայդենը խոստովանություն է արել կնոջը՝ Թրամփի հետ բանավեճից հետո
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել է իր կնոջը՝ Ջիլին, որ չգիտի, թե ինչ է տեղի ունեցել Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թր...