Վրաստանը, Մոլդովան և Սերբիան դեմ են ՌԴ սառեցված ակտիվներից եկամուտները Կիևին փոխանցելուն
Եվրամիությանը (ԵՄ) միանալու թեկնածու երկրները՝ Վրաստանը, Մոլդովան և Սերբիան, չեն միացել ռուսական սառեցված ակտիվներից Կիևին եկամուտները փոխանցելու որոշմանը։
Այս մասին ասված է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, փոխանցում է apsny.ge կայքը։
Նա պարզաբանել է, որ ԵՄ մնացած թեկնածուները՝ Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Ուկրաինան, Բոսնիա և Հերցեգովինան, աջակցել են ռուսական ակտիվներից եկամուտները Կիևին փոխանցելու որոշմանը։ Նախաձեռնությանը միացել են նաև Եվրոպական ազատ առևտրի գոտու անդամ երկրները՝ Իսլանդիան, Նորվեգիան և Լիխտենշտեյնը, հավելել է Բորելը։
ԵՄ-ն ողջունել է այս երկրների որոշումը, ընդգծել է նա։
Եվրամիության երկրները մայիսի 21-ին հաստատել են Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից շահույթների օգտագործման պլանը։ Հունիսի 24-ին Բորելը հայտարարել է, որ ԵՄ երկրների արտգործնախարարները համաձայնության են եկել Ռուսաստանի սառեցված ակտիվներից եկամուտները Խաղաղության եվրոպական հիմնադրամին՝ Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով փոխանցելու վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը ռեկորդային բարձր է
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի....
Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին
Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...
Էլոն Մասկը նշել է նախընտրական բանավեճերի հաղթողին
Ինտերնետային մեմերը հաղթել են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ գործող առաջնորդ Ջո Բայդենի միջև կայացած նախագահական բան...
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ զտումները դատապարտող բանաձև
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Քրիս Սմիթը երկկուսակցական բանաձև են ներկայացրել, որը դատապար...