Վրաստանի թիմը 20 միլիոն եվրո կստանա. հայտնի է պայմանը
Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կկրկնապատկի ֆուտբոլի Վրաստանի հավաքականի պարգեւավճարը, եթե ֆրանսիացի Վիլի Սանյոլի գլխավորած թիմը Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում հաղթահարի Իսպանիայի հավաքականի արգելքը, հաղորդում է The Sun-ը։
Խմբային փուլի երրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականին 2:0 հաշվով հաղթելու եւ 4 միավորով երրորդ տեղից փլեյ-օֆֆ դուրս գալու համար Վրաստանի հավաքականը կստանա 10 միլիոն եվրո։ Եվս մեկ հաղթանակ, եւ պարգեւավճարը կդառնա 20 միլիոն եվրո։
Իսպանիա - Վրաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 30-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Նմանատիպ հոդվածներ
Ռոնալդուն Եվրո-2024-ի անսովոր ռեկորդ է սահմանել
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2024 թվականի Եվրոպայի առաջնության ռեկորդ է սահմանել «խաղից դուրս...
Կարծում եմ՝ աշխարհի լավագույն աջ պաշտպանն եմ. Կարվախալ
Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի խաղացող Դանիել Կարվախալը խոստովանել է, որ իրեն համարում է աշխարհի լավագույն աջ պա...
Եվրո-2024․ Այսօրվա հանդիպումների խաղացանկը
Այսօր՝ հունիսի 30-ին, Եվրո-2024-ի փլեյ-օֆֆի 1/8 եզրափակիչի շրջանակում կկայանա երկու հանդիպում։Նախ, 20։00-ին կկայանա Անգլ...
Մարաշլյանի գոլն օգնել է «Կոլամբուս»-ին ջախջախել «Նյու Ինգլանդ»-ին
MLS-ի (ԱՄՆ ֆուտբոլի առաջնություն-Խմբ.) կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում «Կոլամբուս»-ն արտագնա խաղում 5-1 հաշվ...