Իրանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները
Հունիսի 28-ին Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ են։ Նախագահի պաշտոնը երկրորդ ամենաբարձր պաշտոնն է երկրում, որի գերագույն առաջնորդը այաթոլլա Ալի Խամենեին է 1989 թվականից։
2021 թվականին ընտրված Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է 2024 թվականի մայիսին ուղղաթիռի վթարից։
Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարում է Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից հաստատված 6 թեկնածու՝ բաղկացած տասներկու իսլամական հոգևորականից ու իրավաբանից։ Նախագահի հավակնորդները երեք շաբաթից էլ քիչ ժամանակ ունեին ողջ երկրում հեռուստաբանավեճերի և նախընտրական արշավների միջոցով ընտրողներին գրավելու համար:
83,5 միլիոն իրանցիներից ընտրելու իրավունք ունի 61 միլիոնը։ Սակայն վերջին հարցումների համաձայն՝ նրանցից ավելի քան 30 միլիոնը չի ցանկանում գնալ ընտրություններին։ Դիտորդները դա կապում են հակառակորդների նկատմամբ իշխանությունների քաղաքական ճնշումների, ինչպես նաև տնտեսական ճգնաժամի և վերջին տասնամյակների ընթացքում բարեփոխումների անհաջող փորձերի հետևանքով առաջացած հիասթափության հետ:
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը ռեկորդային բարձր է
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի....
Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին
Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...
Էլոն Մասկը նշել է նախընտրական բանավեճերի հաղթողին
Ինտերնետային մեմերը հաղթել են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ գործող առաջնորդ Ջո Բայդենի միջև կայացած նախագահական բան...
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ զտումները դատապարտող բանաձև
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Քրիս Սմիթը երկկուսակցական բանաձև են ներկայացրել, որը դատապար...