Ամեն դեպքում մենք պետք է արձագանքենք դրան․ Պուտին
ԱՄՆ-ի կողմից իր միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայումն աշխարհի տարբեր տարածաշրջաններում անհանգստություն է առաջացնում Ռուսաստանի մոտ և արձագանք է պահանջում։ Մոսկվան կարող է սկսել ՄՓՀՀ-ների արտադրությունը և հետագայում, հնարավոր է, դրանց տեղակայումը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ:
«Այսօր հայտնի է, որ ԱՄՆ -ն ոչ միայն արտադրում է այդ հրթիռային համակարգերը, այլև դրանք արդեն Եվրոպա է բերել զորավարժությունների՝ Դանիա, և ահա բոլորովին վերջերս հայտարարվեց, որ դրանք գտնվում են Ֆիլիպիններում։ Հայտնի չէ ՝ նրանք այդ հրթիռներն այնտեղից հանել են, թե ոչ», - պարզաբանել է պետության ղեկավարը։
«Ամեն դեպքում մենք պետք է արձագանքենք դրան եւ որոշումներ կայացնենք այն մասին, թե ինչ պետք է անենք այդ ուղղությամբ հետագայում»,- հավելել է նա:
«Ըստ ամենայնի, մենք պետք է սկսենք այդ հարվածային համակարգերի արտադրությունը եւ հետո, ելնելով ստեղծված իրադրությունից, որոշումներ կայացնենք այն մասին, թե որտեղ, եթե դա անհրաժեշտ լինի մեր անվտանգությունն ապահովելու համար, դրանք տեղակայել», - ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ
Հեղինակավոր Politico պարբերականը «Շաբաթվա արտառոց լոբբիստական արշավ» խորագրով հրապարակման մեջ բացահայտել է, թե ինչպես է...
Զինծառայողը կապ է հաստատել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ․ ՀՀ–ում պետական դավաճանության դեպք է բացահայտվել
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արցախի արխիվի 75%-ը՝ արժեքավոր փաստաթղթերով, մնացել է hակառակnրդի տիրապետության տակ․ mediahub
Նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած պատերազմի և գաղթի ընթացքում, Արցախի պետական արխիվից ոչինչ հնարավոր չի եղել փրկել,...
ՌԴ-ից պատասխանել են Գրիգորյանի հայտարարությանը, թե ՌԴ-ն հանձնել է ԼՂ-ն Ադրբեջանին
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի «փոխանցել» Ադրբեջանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ասածը բացարձա...