ՌԴ-ից նշում են՝ միգրացիոն քաղաքականությունը փոփոխությունների կարիք ունի
Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունը փոփոխությունների կարիք ունի, Պետերբուրգյան միջազգային իրավական ֆորումի շրջանակներում հայտարարել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը:
«Կարծում եմ՝ ամենակարևորը Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունը փոխելն է, անհրաժեշտությունը հաստատ հիմնավորելը, իսկ գուցե նույնիսկ ընդհանրապես այնպես անելը, որ ներքին ռեսուրսները լուծեն իրենց քաղաքական, տնտեսական, ազգային և այլ խնդիրները», — Բաստրիկինի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:
Ֆորումի շրջանակներում Բաստրիկինը նաև նշել է ձերբակալված միգրանտների թիվը, որոնք ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն և չեն ցանկանում զինվորական հաշվառման կանգնել: Նրա խոսքով՝ ստուգայցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 30 հազար մարդ, մոտ 10 հազար միգրանտ՝ Ռուսաստանի քաղաքացիությամբ, դարձել են Ուկրաինայում ռազմական գործողության մասնակից:
ՔԿ ղեկավարը նշել է, որ Ռուսաստանում գտնվող օտարերկրացիների ճշգրիտ թիվը մնում է անհայտ: Միևնույն ժամանակ, 2023 թվականին Ռուսաստանում միգրանտների կողմից կատարված ծանր հանցագործությունների թիվն աճել է 32% -ով, առանձնապես ծանր հանցագործությունների թիվը՝ 26% -ով, ծայրահեղական բնույթի հանցագործությունները՝ 147%-ով, որոնք կապված են թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ՝ 27% -ով։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից պատասխանել են Գրիգորյանի հայտարարությանը, թե ՌԴ-ն հանձնել է ԼՂ-ն Ադրբեջանին
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի «փոխանցել» Ադրբեջանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ասածը բացարձա...
Ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ
Հեղինակավոր Politico պարբերականը «Շաբաթվա արտառոց լոբբիստական արշավ» խորագրով հրապարակման մեջ բացահայտել է, թե ինչպես է...
Արցախի արխիվի 75%-ը՝ արժեքավոր փաստաթղթերով, մնացել է hակառակnրդի տիրապետության տակ․ mediahub
Նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած պատերազմի և գաղթի ընթացքում, Արցախի պետական արխիվից ոչինչ հնարավոր չի եղել փրկել,...
Շիֆը և 47 կոնգրեսականի կոչն ԱՄՆ-ին՝ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ
Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը և Կոնգրեսի իր գործընկերների 47 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը Պետքարտու...