Պուտինը կտրուկ նախազգուշացում է արել․ ԶԼՄ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կտրուկ նախազգուշացում է արել Արևմուտքին Ուկրաինայում հակամարտության սրման վերաբերյալ, գրում է Responsible Statecraft-ը:
Հոդվածում նշվում է, որ քանի որ ՆԱՏՕ-ի առաջնորդները գիտակցում են, որ միայն դրամական ներարկումներն Ուկրաինա բավարար չեն մարտի դաշտում ավելի ու ավելի հուսահատ իրավիճակը փոխելու համար, վերջին շաբաթներին նրանք էսկալացիայի համար այլ, ավելի վտանգավոր ուղիներ են գտնում:
«Ռուսաստանն այդ սրացումներին պատասխանել է մի շարք ոչ երկիմաստ նախազգուշացումներով՝ ավելի մասշտաբային պատերազմի անխուսափելիության մասին եւ Ուկրաինայի հետ սահմանակից իր տարածքում մարտավարական միջուկային զենքով սադրիչ զորավարժությունների անցկացմամբ՝ Բելառուսի մասնակցությամբ», — ասված է հրապարակման մեջ:
Բացի այդ, Ռուսաստանը ռազմանավեր է ուղարկել Կուբա, այդ թվում՝ ատոմային սուզանավ, ինչը արևմտյան մեկնաբաններն անվանել են «բլեֆ», թեև ԱՄՆ-ն ու Կանադան անմիջապես ռազմանավեր են ուղարկել տարածաշրջան։ Այնուհետև Պուտինն այցելել Է Փհենյան և Հյուսիսային Կորեայի հետ ստորագրել «փոխադարձ անվտանգության մասին» դաշնագիրը, որը երկու երկրներին պարտավորեցնում է հարձակման դեպքում պաշտպանել միմյանց, գրում է պարբերականը:
Այս իրադարձություններն ուժեղացնում են Ուկրաինայում հակամարտության քաղաքական կարգավորման որոնման հրատապությունը, նշում է RS-ը։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ոչ ռազմավարական միջուկային ուժերի զորավարժություններն ուղղված են Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության ինքնիշխանությունն ապահովելու համար միջուկային զենք կիրառելու պատրաստակամության պահպանմանը:
Պեսկովը նշել է, որ զորավարժությունները նորմալ պրակտիկա են։ Եթե կան սպառազինության որոշակի տեսակներ, ապա զինված ուժերը պատշաճ մակարդակով պահպանում են իրենց մարտունակությունը, վարժանքներ են անցկացնում, պարզաբանել է նա։