ՊՆ-ն հրաժարվել է իրեն փոխանցված անշարժ գույքերից. դրանք անմխիթար վիճակում են
Կառավարության այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում ուժը կորցրած է ճանաչվել րոշ գույքերի փոխանցումը ՊՆ-ին:
Խոսքը հետեւյալ անշարժ գույքերի մասին է.
Արագածոտնի մարզի Կոշ գյուղի 1-ին փողոց 71, Կոշ գյուղի 1-ին փողոց 67 և Կոշ գյուղի 1-ին փողոց 56 շենքի մասին է:
Այս հասցեներում գտնվող անշարժ գույքերն ամրացվել են ՊՆ-ին: Մինչև որոշման ընդունումը ՊՆ ներկայացուցիչների կողմից տեսողական ձևաչափով ուսումնասիրվել են փոխանցվող գույքերը, սակայն որոշման ընդունումից հետո կապիտալ շինարարության ոլորտում ՊՆ իրավասու կառուցվածքային ստորաբաժանման մասնագետների հետ գույք 1-ի լրացուցիչ մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքներով ակնհայտ է դարձել, որ այդ հասցեում տեղակայված շենք-շինությունները գտնվում են բավականին անմխիթար վիճակում, դրանց վերանորոգումը կամ դրանց քանդման և նորերի կառուցման գործընթացը տնտեսապես և ժամանակային առումով արդարացված չեն, որի հետևանքով գույք 1-ի օգտագործումը ԶՈՒ կարիքների համար նպատակահարմար չի գտնվել:
Հաշվի առնելով, որ դեռևս տեղի չի ունեցել նշված գույքը ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացման պետական գրանցումը, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել որոշման համապատասխան կարգավորումը:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից պատասխանել են Գրիգորյանի հայտարարությանը, թե ՌԴ-ն հանձնել է ԼՂ-ն Ադրբեջանին
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի «փոխանցել» Ադրբեջանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ասածը բացարձա...
Ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ
Հեղինակավոր Politico պարբերականը «Շաբաթվա արտառոց լոբբիստական արշավ» խորագրով հրապարակման մեջ բացահայտել է, թե ինչպես է...
Արցախի արխիվի 75%-ը՝ արժեքավոր փաստաթղթերով, մնացել է hակառակnրդի տիրապետության տակ․ mediahub
Նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած պատերազմի և գաղթի ընթացքում, Արցախի պետական արխիվից ոչինչ հնարավոր չի եղել փրկել,...
Շիֆը և 47 կոնգրեսականի կոչն ԱՄՆ-ին՝ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ
Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը և Կոնգրեսի իր գործընկերների 47 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը Պետքարտու...