Նախատեսվում է Չինաստանից Հայաստան չվերթների բացում. հայտնի են ուղղությունները
Նախատեսվում է Չինաստանից Հայաստան երեք չվերթների բացում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է ՀՀ-ում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունը։
«Շատ շուտով մենք նախատեսում ենք երեք չվերթների բացում Չինաստանից Հայաստան։ Չվերթները կիրականացնի չինական հայտնի ավիաընկերությունը։ Կիրականացվեն Պեկին-Երեւան, Շանհայ-Երեւան եւ Գուանչժոու-Երեւան չվերթները։ Չվերթը կիրականացվի շատ կարճ տարանցմամբ երրորդ չինական քաղաքում, որի անունն առայժմ չեմ նշի։ Մենք չվերթների մասին կհայտարարենք առաջիկայում, դրանց փաստաթղթային իրականացման ընթացակարգն արդեն ավարտվում է։ Չվերթը հաստատ լինելու է այս տարի։ Հայ զբոսաշրջային ընկերություններին խորհուրդ եմ տալիս տեսակոնտենտ նկարահանել չինարեն եւ պատրաստվել դրա տարածմանը Չինաստանում»,- ասել է դեսպանը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից պատասխանել են Գրիգորյանի հայտարարությանը, թե ՌԴ-ն հանձնել է ԼՂ-ն Ադրբեջանին
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի «փոխանցել» Ադրբեջանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ասածը բացարձա...
Ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ
Հեղինակավոր Politico պարբերականը «Շաբաթվա արտառոց լոբբիստական արշավ» խորագրով հրապարակման մեջ բացահայտել է, թե ինչպես է...
Արցախի արխիվի 75%-ը՝ արժեքավոր փաստաթղթերով, մնացել է hակառակnրդի տիրապետության տակ․ mediahub
Նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած պատերազմի և գաղթի ընթացքում, Արցախի պետական արխիվից ոչինչ հնարավոր չի եղել փրկել,...
Շիֆը և 47 կոնգրեսականի կոչն ԱՄՆ-ին՝ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ
Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը և Կոնգրեսի իր գործընկերների 47 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը Պետքարտու...