Խաբեության նոր մեթոդ՝ Instagram-ի հայկական տիրույթում․ ինչպես խուսափել դրանից

Instagram սոցցանցում խաբեության նոր մեթոդ է տարածվում․ մարդկանց մոլորեցնում են գովազդի անվան տակ, կորզում բանկային քարտի տվյալները և գողանում քարտին առկա գումարը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է մեդիափորձագետ, տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։


Նա նշել է, որ չարագործները մասնավորապես Instagram-ում կապվում են մարդկանց հետ, այդ թվում բիզնես էջերի, առաջարկում են վճարովի հիմունքներով Story-ում գովազդ դնել, ապա տալիս են հղում, որն առաջարկում լրացնել բանկային քարտի տվյալները, ինչից հետո գողանում են քարտի պարունակութունը։


«Ուրեմն «Ինստագրամ»-ում գալիս, առաջարկում են սթորիներում գովազդ տեղադրել։ Հետո հղում են տալիս, որը պահանջում է քարտի տվյալները լրացնել։ Դե մնացածը ինքներդ կռահեք»,- գրել է նա և գրառմանը կից հրապարակել նաև այդպիսի մի խարդախ էջից արված էկրանակադրը։