Ինչու՞ է ԱՄՆ–ին պետք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը. Օ'Բրայենը պարզաբանել է
ԱՄՆ–ի նպատակն է հասնել նրան, որ Կենտրոնական Ասիայից ապրանքների արտահանումը ընթանա ոչ թե Ռուսաստանի ու Չինաստանի, այլ այլընտրանքային ուղիներով, այդ թվում՝ Ադրբեջանի միջոցով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը` ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։ Դիվանագետն այս թեմային անդրադարձել է Բաքու կատարելիք այցի համատեքստում։
Օ'Բրայենը նշել է, որ Կենտրոնական Ասիայի երկրներից համաշխարհային շուկաներ արտահանումն այժմ իրականացվում է միայն Չինաստանի և Ռուսաստանի տարածքով, և խնդիրը «լուծելու համար նրանք պետք է համագործակցեն Ադրբեջանի հետ»։
«Մի ճանապարհն անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, բայց մյուսը` հնարավոր ավելի մեծ ճանապարհը, կանցնի Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով, և այդ նկատառումներից ելնելով` մեզ անհրաժեշտ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր»,- պարզաբանել է դիվանագետը։
Օ՛Բրայենը հավելել է, որ այցի ընթացքում ինքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կփոխանցի, որ եկել է Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու ժամանակը։
Նմանատիպ հոդվածներ
Արմեն Գրիգորյանը խոսել է Ադրբեջանից հայ գերիների վերադարձի մասին
Ադրբեջանից հայ գերիների վերադարձը եղել և մնում է Հայաստանի իշխանությունների օրակարգում։ Լրագրողների հետ զրույցում այս հա...
«Գարեգին Բ կաթողիկոսը կոչեր է հնչեցնում Փաշինյանի հրաժարականի մասին». Պետդեպի զեկույցը
Պետքարտուղարությունը հրապարակել է աշխարհի շուրջ 200 երկրում՝ ներառյալ Հայաստանում, կրոնական ազատությունների մասին տարեկա...
Զախարովան՝ Արմեն Գրիգորյանի հայտարարության մասին
Կան բաներ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել՝ առանց բժշկական կրթություն ունենալու. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտ...
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Ադրբեջանի սպառնալիքների մասին
ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից հնչեցվող սպառնալիքներին՝ նշելո...