Զելենսկին օրենք է ստորագրել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է թիվ 9432 օրենքը երկրում անգլերենի գործածության մասին, որն ընդունվել է Ռադայի կողմից հունիսի սկզբին։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ռադայի կայքին։
Խորհրդարանի կայքի տվյալների համաձայն՝ օրենքն այսօր՝ հունիսի 26-ին, նախագահի ստորագրությամբ վերադարձվել է Ռադա։
Ինչպես նշում է կայքը, Վլադիմիր Զելենսկին մեկ տարի առաջ Ռադա է ներկայացրել անգլերենի գործածության մասին օրինագիծ։ Խորհրդարանը երկրի ղեկավարի նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ ընդունել է միայն այս տարվա հունիսի 4-ին։ Փաստաթղթով առաջարկվում է, որ անգլերենն Ուկրաինայում ստանա միջազգային հաղորդակցության լեզուներից մեկի կարգավիճակ։
Օրենքի համաձայն, այժմ Ուկրաինայում պաշտոնյաները, պայմանագրով ծառայող զինվորականները, միջին և բարձրագույն ոստիկանները և այլք պետք է անգլերեն իմանան։ Նշվում է, որ գիտելիքները կստուգվեն անվճար քննությամբ, որը կազմակերպում է ԿԳՆ-ն։
Նմանատիպ հոդվածներ
Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է հրաժարակա՞ն տալ․ գրասենյակից մեկնաբանել են
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից մեկնաբանել են նրա հրաժարականի մտադրության վե...
ԱՄՆ-ից մեկնաբանել են Հայաստանի կողմից Ֆրանսիայից սպառազինություն գնելը
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը մեկնաբանե...
Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին առաջարկ է արել
Վերջին շրջանում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում, թե Հայաստա...
Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի․ ֆրանսիայում Մակրոնին կոչ են արել զորքեր ուղարկել ՀՀ․ ԶԼՄ
Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապ...