ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրասնոյարսկում վարորդը մեքենայով անցել է 11-ամյա աղջկա վրայով

Կրասնոյարսկում 72-ամյա թոշակառուն վրաերթի է ենթարկել 11-ամյա հեծանվով աղջկան, երեխան հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը։


Գերատեսչության նախնական տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 9-ին, փողոցում՝ թիվ 23 շենքի մոտ։ Տարեց տղամարդն ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հեծանվով երթևեկող աղջկան վարորդը միանգամից չի արգելակել և վրաերթի է ենթարկել երեխային։


Աղջկան տեղափոխել են բուժհաստատություն։ Վթարի հետևանքով նա լուրջ վնասվածքներ է ստացել։ Նրա վիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ չկան։


Իրավապահները պարզել են, որ երեխային վրաերթի ենթարկած վարորդը վերջին մեկ տարվա ընթացքում 41 անգամ պատասխանատվության է ենթարկվել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար: