Սամվել Շահրամանյանին կձերբակալե՞ն․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում խոսում են, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հնարավոր է առաջիկայում անգամ ձերբակալեն, քանի որ նրա նկատմամբ իրականացված «ավտոմեքենա շոուի» նպատակը ոչ միայն նրան հնազանդեցնելն է ու արցախցիներին փողոցից հետ պահելը, այլ Ալիեւի հերթական պահանջը կատարելը։ Հունիսի 21-ին, հիշեցնենք, ՔԿ-ն հատուկ ջոկատայինների հետ կոտրել էր Արցախի ներկայացուցչության դարպասներն ու առգրավել Շահրամանյանի մեքենան։ Մեկ շաբաթ առաջ նա հայտարարել էր, թե արցախցիներն իրավունք ունեն մասնակցելու շարժմանը։
Բագրատ սրբազանի հետ հանդիպումից հետո էլ Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտակերտի համայնքապետերը կալանավորվեցին` փաստաթղթեր կեղծելու, համայնքային գույք հափշտակելու շինծու մեղադրանքներով։ Իսկ Ալիեւը գրեթե ուղիղ տեքստով վստահություն էր հայտնել, որ ՀՀ իշխանությունը կսանձի «ռեւանշիստներին»․
«Վստահ եմ, Հայաստանն այլեւս երբեք չի փորձի որեւէ ռազմական սադրանք իրականացնել Ադրբեջանի դեմ, թեեւ ռեւանշիստները բավականին շատ են։ Մենք հետեւում ենք վերջին զարգացումներին, տեսնում ենք, որ փորձեր կան՝ մեր դեմ կրկին տարածքային պահանջներ ներկայացնելու»։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել՝ կոչ անելով Բաքվին ազատել բոլոր հայ գերիներին
ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձև...
Հայաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու Վաշինգտոնի հրավերը. ԱԳՆ խոսնակ
Հայաստանն ընդունել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը Հայաստանն ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գոր...
Որքա՞ն է վճարել Ադրբեջանը Հայաստանի տարածքով թռիչքների համար
2024 թվականի հունվարի 1-ից մինչև մայիսի 31-ը ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանի օդային տարածքով թռիչքների համար...
Մեծ ոգևորությամբ 2020-ին Իսրայելում ՀՀ դեսպանություն բացեցին, նույն ջանասիրությամբ էլ փորձում են քանդել հարաբերությունները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ինչպես մեծ շուքով ու ոգեւորությամբ 2020 թվականին Իսրայելում...