Քայլերը կարող են անդառնալի հետևանքների հանգեցնել․ Զախարովա
Մոսկվան Սեուլին նախազգուշացնում է չմտածված քայլերից, այդ թվում՝ Կիևին մահաբեր զենքի հնարավոր մատակարարումից, ինչը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների ՌԴ-ի և Հարավային Կորեայի հարաբերությունների համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Կցանկանայինք Կորեայի Հանրապետությանը զգուշացնել չմտածված քայլերից, որոնք կարող են անդառնալի հետեւանքների հանգեցնել ռուս-հարավկորեական հարաբերությունների համար», - ասել է նա ճեպազրույցի ընթացքում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն անտարբեր չի լինի հետեւել, թե ինչպես են հարավկորեական սպառազինությունն ու տեխնիկան փոխանցվում ուկրաինական կողմին։
Ավելի վաղ «Ռյոնհապ» գործակալությունը, վկայակոչելով Հարավային Կորեայի նախագահի գրասենյակին, հայտնել էր, որ Հարավային Կորեան կվերանայի Ուկրաինային մահացու զենք տրամադրելու հնարավորությունը Ռուսաստանի եւ ԿԺԴՀ-ի միջեւ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի կնքումից հետո:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից պատասխանել են Գրիգորյանի հայտարարությանը, թե ՌԴ-ն հանձնել է ԼՂ-ն Ադրբեջանին
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի «փոխանցել» Ադրբեջանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ասածը բացարձա...
Շիֆը և 47 կոնգրեսականի կոչն ԱՄՆ-ին՝ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ
Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը և Կոնգրեսի իր գործընկերների 47 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը Պետքարտու...
Ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ
Հեղինակավոր Politico պարբերականը «Շաբաթվա արտառոց լոբբիստական արշավ» խորագրով հրապարակման մեջ բացահայտել է, թե ինչպես է...
Արցախի արխիվի 75%-ը՝ արժեքավոր փաստաթղթերով, մնացել է hակառակnրդի տիրապետության տակ․ mediahub
Նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած պատերազմի և գաղթի ընթացքում, Արցախի պետական արխիվից ոչինչ հնարավոր չի եղել փրկել,...