Պուտինի պլանը միանգամայն անհեթեթ է․ Պոդոլյակ
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հերքել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականների առաջարկը ճակատի գծում հակամարտության սառեցման վերաբերյալ։ Պոդոլյակը նշել է, որ այդ կերպ պատերազմը սառեցնելը «տարօրինակ» կլիներ, քանի որ Ռուսաստանը խախտել է միջազգային իրավունքը եւ նրա բանակը գտնվում է ուկրաինական տարածքում։
«Ուկրաինան հստակ հասկանում է, եւ դա գրված է նախագահ Զելենսկու առաջարկած խաղաղության բանաձեւում։ Այնտեղ հստակ գրված է՝ խաղաղությունը պետք է լինի միայն արդարացի եւ պետք է հիմնվի միայն միջազգային իրավունքի վրա»,- ասել է նա Reuters-ի հարցազրույցում։
Պոդոլյակն ավելացրել է, որ պատերազմը չի կարող ավարտվել առանց Ռուսաստանին պատասխաննատվության ենթարկելու։ Նա նաեւ անհեթեթ է անվանել հրադադարի պայմանները, որոնք առաջարկել է Ռուսաստաի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք տեսնում ենք Պուտինի պլանը, այն միանգամայն անհեթեթ է»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը գալիք նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում կարող է Կիեւից պահանջել խաղաղության բանակցություններ սկսել Մոսկվայի հետ ամերիկյան զենքի մատակարարումների դադարեցման սպառնալիքով։ Դա նախատեսում է Ուկրաինայում ռազմական հակամարտության կարգավորման պլան, որը մշակել են Թրամփի երկու կարեւոր խորհրդականները՝ նրա նախագահության օրոք (2017-2021թթ.) Ազգային անվտանգության խորհրդում շտաբների պետեր, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Քիտ Քելոգը եւ Ֆրեդ Ֆլեյթցը։ Նախաձեռնությունը ենթադրում է, որ Վաշինգտոնը կսպառնա նաեւ Մոսկվային Կիեւին աջակցությունն ուժեղացնելով, եթե հրաժարվեն բանակցություններից։ Պլանը նախատեսում է հակամարտության սառեցում «առկա ճակատի գծով»։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից պատասխանել են Գրիգորյանի հայտարարությանը, թե ՌԴ-ն հանձնել է ԼՂ-ն Ադրբեջանին
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի «փոխանցել» Ադրբեջանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ասածը բացարձա...
Շիֆը և 47 կոնգրեսականի կոչն ԱՄՆ-ին՝ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ
Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը և Կոնգրեսի իր գործընկերների 47 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը Պետքարտու...
Ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ
Հեղինակավոր Politico պարբերականը «Շաբաթվա արտառոց լոբբիստական արշավ» խորագրով հրապարակման մեջ բացահայտել է, թե ինչպես է...
Արցախի արխիվի 75%-ը՝ արժեքավոր փաստաթղթերով, մնացել է hակառակnրդի տիրապետության տակ․ mediahub
Նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած պատերազմի և գաղթի ընթացքում, Արցախի պետական արխիվից ոչինչ հնարավոր չի եղել փրկել,...