Փարիզի քաղաքապետը Մակրոնին մեղադրել Է Օլիմպիական խաղերի տոնի «փչացման» մեջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «փչացրել է» Օլիմպիական խաղերի տոնը՝ լուծարելով խորհրդարանը և կազմակերպելով արտահերթ ընտրություններ: Այս մասին հունիսի 25-ին հայտարարել Է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Ouest-France թերթին տված հարցազրույցում։


«Ֆրանսիացիների հանդեպ վատ վերաբերմունքով նախագահը «փչացնում է» տոնը։ Շատերի համար Խաղերը դադար են, որը, իհարկե, երկար չի տևի, բայց սա բացառիկ պահ է միասին հավաքվելու, աշխարհին ողջունելու, հպարտանալու համար», - նշել է նա։


Իդալգոն հարց է տվել նման կարճ ժամկետներում ընտրություններ անցկացնելու նպատակահարմարության մասին, ճշտել է «Газета.Ru»-ն:


Փարիզի քաղաքապետը նաև հավելել է, որ օլիմպիադային ամեն ինչ պատրաստ է, վերանորոգվել են քաղաքային կառույցները, օլիմպիական օբյեկտները միացնող հեծանվուղիները, տրամվայը: Նա վստահություն է հայտնել, որ Ֆրանսիայի մայրաքաղաքը պատրաստ է ընդունել մարզական տոնը:


Ամառային Օլիմպիական խաղերը Փարիզում կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով ՝ հունիսի 30-ին և հուլիսի 7-ին:

Ֆրանսիայում շատերը քննադատում են Մակրոնին նրա քաղաքականության պատճառով։ Հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ ներդրողները մտահոգված են առաջիկա խորհրդարանական ընտրություններով և դրանց արդյունքով, քանի որ Մակրոնի գործողությունները աղքատացնում են երկրի տնտեսությունը, և ելնելով նրանից, թե ով կհաղթի, պարզ կդառնա՝ իրավիճակը կվատթարանա, թե բարելավման շանսեր ունի:


Դրանից մեկ օր առաջ Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը նշել էր, որ «մակրոնիզմը» վերջացել է։ Նա կարծիք է հայտնել, որ երկրին անհրաժեշտ է վերակազմավորում։ Նրա կարծիքով՝ «մակրոնիզմը» Հանրապետությանը «չափազանց թանկ» է արժեցել, քանի որ մեծ վնաս է հասցրել ինչպես կուսակցություններին, այնպես էլ հասարակական կարծիքին: 

Քաղաքականություն