Հնդկաստանի համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է. Հնդկաստանի արտաքին գործերի նախարար

Հնդկաստանի համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, որովհետև այն Եվրոպայի և Արևելքի միջև է, ուստի երկու երկրների միջև հաստատվել են լավ հարաբերություններ: Հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը Եվրասիական գոտու երկրներից Հնդկաստան եկած լրագրողների հետ հանդիպմանը:


Նրա խոսքով՝ առկա են շատ հնարավորություններ` զարգացնելու փոխշահավետ կապերը մի շարք բնագավառներում՝ տնտեսական, մշակութային, քաղաքական և այլն:


Հնդկաստանի ԱԳ նախարարը նաև խոսել է լոգիստիկ մեգածրագրերի իրականացմանը՝ նշելով, որ վերջին տասնամյակներին եղել են մեծաթիվ փոփոխություններ, որոնց հետևանքով ընձեռնվել են նոր փոխադրումային և լոգիստիկ միջանցքներ բացելու հնարավորություններ:


«Շատ է խոսվում Հյուսիս-Հարավ տրանսպորտային ուղու մասին, որի առանցքում շատ պետությունների համար կարևոր դերակատարում ունի Չաբահարի նավահանգիստը: Բացի այդ, որպես այլընտրանքային ճանապարհ է դիտարկվում միջինասիական միջանցքը: Կլինեն նաև այլընտրանքային ուրիշ տարբերակներ, որովհետև նախկին բոլոր միջանցքները հիմնադրվել են 8-9 տասնամյակ առաջ: Եվ դրանց ռեսուրսներն ու հնարավորությունները քչացել են»,- ընդգծել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը:

Քաղաքականություն