Մենք չենք պատրաստվում ստիպել Ուկրաինային զիջել որևէ տարածք․ Քիրբի
Սպիտակ տան գործող վարչակազմը չի պատրաստվում ստիպել Ուկրաինային տարածքային զիջումների գնալ Ռուսաստանին։ Այս մասին հայտնել Է Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ բանակցությունների վերաբերյալ ցանկացած որոշում, անկեղծ ասած, պետք է կայացնեն նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ուկրաինան։ Մենք չենք պատրաստվում ստիպել Ուկրաինային զիջել որևէ տարածք», - ասել Է Քիրբին։
Մինչ այդ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Եվրախորհրդարանում «սուվերեն» խմբակցության ստեղծումը նախաձեռնելու «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության մտադրությունը, որը Մոսկվայի եւ Կիեւի միջեւ բանակցությունների կոչ կանի, ցույց է տալիս եվրոպացի ընտրողների իրատեսական մոտեցման տրամադրվածությունը:
Հունիսի 23-ին Spiegel-ը հայտնել էր, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը մտադիր է Եվրախորհրդարանում հիմնել «Ինքնիշխանիստներ» խմբակցություն, որը հանդես կգա Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման եւ ԵՄ հեգեմոնիայից ազատվելու օգտին:
Մայիսին ԱԴՀ-ի բոլոր ներկայացուցիչներին հեռացրել էին «Ինքնություն եւ Ժողովրդավարություն» խմբակցությունից, ինչը ԱԴՀ-ի քաղաքական գործիչ Մաքսիմիլիան Կրայի շուրջ սկանդալների հետեւանք էր: Դրանից հետո «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը սկսել է այլընտրանքային դաշինքներ ձևավորելու տարբերակներ փնտրել Եվրախորհրդարանում։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից պատասխանել են Գրիգորյանի հայտարարությանը, թե ՌԴ-ն հանձնել է ԼՂ-ն Ադրբեջանին
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի «փոխանցել» Ադրբեջանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ասածը բացարձա...
Արցախի արխիվի 75%-ը՝ արժեքավոր փաստաթղթերով, մնացել է hակառակnրդի տիրապետության տակ․ mediahub
Նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած պատերազմի և գաղթի ընթացքում, Արցախի պետական արխիվից ոչինչ հնարավոր չի եղել փրկել,...
Շիֆը և 47 կոնգրեսականի կոչն ԱՄՆ-ին՝ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ
Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը և Կոնգրեսի իր գործընկերների 47 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը Պետքարտու...
Ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ
Հեղինակավոր Politico պարբերականը «Շաբաթվա արտառոց լոբբիստական արշավ» խորագրով հրապարակման մեջ բացահայտել է, թե ինչպես է...