ԱՄՆ-ն և Թուրքիան նախատեսում են 40 մլրդ դոլար արժողությամբ համաձայանգրեր կնքել
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը կայացել է «SelectUSA» ներդրումների գագաթնաժողովը, որին մասնակցել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սեդաթ Օնալը, Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Ջուլի Էադեհը, ԱՄՆ առևտրի դեպարտամենտի միջազգային առևտրի գծով փոխնախարարի օգնական Դիանա Ֆարելը և ԱՄՆ-ի առևտրի պալատի Մերձավոր Արևելքի, Միջին Ասիայի և Թուրքիայի հարցերով փոխնախագահ Ջենիֆեր Միլլերը և մի շարք գործարարներ։
Դեսպանը նշել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն ունեն ընդհանուր տեսլական՝ կապված երկու ազգերի բարօրության և բարգավաճման հետ, և քաղաքական տեսանկյունից երկու երկրները գտնվում են լավ ժամանակաշրջանում։
Ըստ Միլլերի, Թուրքիայում գործում են 2000-ից ավելի ամերիկյան կազմակերպություններ և ցանկություն կա, որպեսզի ավելի շատ թուրքական կազմակերպություններ ներդրումներ կատարեն ԱՄՆ-ում։
Միլլերը նաև նշել է, որ ԱՄՆ և Թուրքիայի օրակարգային հարցերի թվում են օդատիեզերական և պաշտպանական ոլորտներում 40 մլրդ դոլար արժողությամբ համաձայանգրերի կնքումը։
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը ռեկորդային բարձր է
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի....
Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին
Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...
Ուկրաինայում տագնապալի հայտարարություն են արել
Ուկրաինայում հակաօդային պաշտպանության մասին տագնապալի հայտարարություն են արել: Ուկրաինայում էներգետիկ իրավիճակի վատթարաց...
Հնդկաստանի համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է. Հնդկաստանի արտաքին գործերի նախարար
Հնդկաստանի համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, որովհետև այն Եվրոպայի և Արևելքի միջև է, ուստի երկու երկրների միջև հաստատվ...