40 տարեկան եմ, սենց բան չէի տեսել. Հայրավանքի վարչական ղեկավար
«40 տարեկան եմ, սենց բան չէի տեսել, որ այս մեծության կարկուտ գար, կպատկերացնե՞ք՝ գիշերը 2-ին եկել է ամառ օրով, ոնց որ ձյուն լինի, դեռ չի էլ հալվել»,- «Փաստինֆո»-ին ասաց Գեղարքունիքի մարզի Գավառ խոշորացված համայնքի Հայրավանք համայնքի վարչական ղեկավար Սևան Բադոյանը։
Այս համայնքում գյուղացիները զբաղվում են անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ։
«Ցորեն, գարի ունեին, կարտոֆիլի դաշտեր, ոչինչ չի մնացել , տնամերձ հողամասերում ամեն ինչ ունենում են ՝ լոբի, բանջարեղեն, կանաչեղեն, ոչինչ չի մնացել»,- ասաց վարչական ղեկավարը՝ ավելացնելով. «առավոտվանից ժողովուրդը կանչում է, որ գնան ՝ տեսնեն, բայց ի՞նչը տեսնենք, ամեն տեղ նույն ավերածությունն է»։
Ըստ նրա՝ վնասի գնահատումը դեռ չի ամբողջացվել ու դեռ չեն պատկերացնում, թե ինչ են անելու։
«Աղետ էր, սա էլ էր աղետ, կարկուտը հավի ձվի չափ էր», - ասաց Սևան Բադոյանը։