Ուրեմն ինչ-որ մի բան արել են, որ ձերբակալել են․ Վահագն Ալեքսանյան
Ուրեմն ինչ-որ մի բան արել են, որ ձերբակալել են, եթե ոչ մեկ ոչ մի հակաօրինական բան չի արել, հավանականությունը մոտ է զրոյի, որ իրեն կձերբակալեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով նրան, որ վերջին շրջանում ձերբակալվում ու կալանավորվում են Արցախի քաղաքների ղեկավարները:
«Ուրեմն ինչ-որ մի բան կա, բոլորս էլ գաղտնալսումները լսել ենք, թե ով ինչ էր անում, ինչի դիմաց էր անում: Հայաստանում արգելված է մարդկանց գումարով տանել ցույցերի: Դա քրեական վարքագիծ է, եթե որեւէ մեկը նման բան անում է, պետք է դա ստանա համապատասխան քրեաիրավական գնահատական, նաեւ պատիժ: Իսկ արցախահայությանը ՀՀ կառավարությունը փորձում է մաքսիմալ աջակցել:
Մենք հիմա խոսում ենք արցախահայերի բնակարանային ապահովման ծրագրի մասին, իսկ ԼՂ նախկին ղեկավարներից, պաշտոնյաներից քանի՞սն են այսօր ՀՀ-ում խոշոր կառուցապատող, քանի՞սն են բազմահարկ շենքեր կառուցում: Իսկ երբ մենք հիփոթեքով վարկ ենք վերցնում 20 տարով, տուն ենք գնում, ընդդիմադիր մամուլը սարքում է մի եսիմ ինչ, իսկ որ ԼՂ նախկին ղեկավարներն այստեղ բազմամիլիոնանոց շենքեր են կառուցում, դա նորմալ է»,-ասաց Վահագն Ալեքսանյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից պատասխանել են Գրիգորյանի հայտարարությանը, թե ՌԴ-ն հանձնել է ԼՂ-ն Ադրբեջանին
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի «փոխանցել» Ադրբեջանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ասածը բացարձա...
Շիֆը և 47 կոնգրեսականի կոչն ԱՄՆ-ին՝ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ
Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը և Կոնգրեսի իր գործընկերների 47 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը Պետքարտու...
Արցախի արխիվի 75%-ը՝ արժեքավոր փաստաթղթերով, մնացել է hակառակnրդի տիրապետության տակ․ mediahub
Նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած պատերազմի և գաղթի ընթացքում, Արցախի պետական արխիվից ոչինչ հնարավոր չի եղել փրկել,...
Ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ
Հեղինակավոր Politico պարբերականը «Շաբաթվա արտառոց լոբբիստական արշավ» խորագրով հրապարակման մեջ բացահայտել է, թե ինչպես է...