Թուրքիայում չկա այնպիսի վայր, ինչպիսին Կոստանդնուպոլիսն է․ Բահչելի
Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսի կարգավիճակը որոշվում է թուրքական օրենսդրությամբ, Թուրքիան չի ճանաչում նրա «էկումենիկ կարգավիճակը» և թույլ չի տա, որ Ստամբուլը վերածվի երկրորդ Վատիկանի։ Այդ մասին հայտարարել է «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին՝ ելույթ ունենալով խորհրդարանում, որը հեռարձակվել է TRT Haber հեռուստաալիքով։
Նա նման ձևով մեկնաբանել է Շվեյցարիայի Բուրգենստոկ քաղաքում Ուկրաինայի հարցով կոնֆերանսին Բարդուղիմեոսի մասնակցությունը, ով այնտեղ ներկայացվել է որպես «էկումենիկ պատրիարք»։ Այդ «հավաքին Պոլսո պատրիարքն» ելույթ է ունեցել և ստորագրել եզրափակիչ կոմյունիկեն։
«Համաժողովում անտեսվել է Թուրքիայի ինքնիշխանության իրավունքը։ Հունական Կոստանդնուպոլսի պատրիարքության կարգավիճակն ակնհայտ է։ Այն վարչականորեն ենթակա է Ստամբուլի Ֆաթիհ շրջանի պրեֆեկտուրային, իսկ ընտրված պատրիարքը Թուրքիայի քաղաքացի է։ Թուրքիայում չկա այնպիսի վայր, ինչպիսին Կոստանդնուպոլիսն է»,- ասել է Բահչելին:
Թուրքիայի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցով համաժողովի կազմակերպիչներից բացատրություն է պահանջել՝ կապված եզրափակիչ հռչակագրի տակ Բարդուղիմեոսի ստորագրության առկայության հետ։ Նախարարությունն ընդգծել է, որ Թուրքիայի դիրքորոշումը Կոստանդնուպոլսի պատրիարքի կարգավիճակի վերաբերյալ մնում է անփոփոխ և այն չի ճանաչում Բարդուղիմեոսի կոչումը որպես «Տիեզերական պատրիարք»։ Թուրքական իշխանությունները վկայակոչում են 1923 թվականի Լոզանի խաղաղության պայմանագիրը, որը սահմանում է Ֆանարի պատրիարքի (տարածքը, որտեղ գտնվում է պատրիարքարանը) որպես Թուրքիայի հույն ուղղափառ համայնքի ղեկավարի կարգավիճակը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից պատասխանել են Գրիգորյանի հայտարարությանը, թե ՌԴ-ն հանձնել է ԼՂ-ն Ադրբեջանին
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի «փոխանցել» Ադրբեջանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ասածը բացարձա...
Շիֆը և 47 կոնգրեսականի կոչն ԱՄՆ-ին՝ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ
Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը և Կոնգրեսի իր գործընկերների 47 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը Պետքարտու...
Արցախի արխիվի 75%-ը՝ արժեքավոր փաստաթղթերով, մնացել է hակառակnրդի տիրապետության տակ․ mediahub
Նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած պատերազմի և գաղթի ընթացքում, Արցախի պետական արխիվից ոչինչ հնարավոր չի եղել փրկել,...
Ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ
Հեղինակավոր Politico պարբերականը «Շաբաթվա արտառոց լոբբիստական արշավ» խորագրով հրապարակման մեջ բացահայտել է, թե ինչպես է...