Թրամփն անսպասելի հայտարարություն է արել ՌԴ-ի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի մասին
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի օրոք երկիրը հեղեղել են միգրանտները, այս իրավիճակը ծիծաղ ու տարակուսանք է առաջացնում Ռուսաստանում, Չինաստանում և Հյուսիսային Կորեաում: Այս մասին Ֆիլադելֆիայում հանրահավաքի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:
«Հարկավոր է նրանց (միգրանտներին — խմբ.) վտարել, հիմնական խնդիրն այն է, որ նա (Ջո Բայդեն-խմբ.) խոսում է Ռուսաստանին, Չինաստանին, Կիմ Չեն Ընին և Հյուսիսային Կորեային։ Այդ երկրները ծիծաղում են մեզ վրա, նրանք չեն կարող հավատալ, որ Ամերիկայի հետ նման բան է տեղի ունեցել», — ասել է նա։
Թրամփն ընդգծել է, որ հենց ինքը վերադառնա օվալաձև աշխատասենյակ, ապա առաջին հերթին կփակի միգրանտների համար սահմանները:
Ավելի վաղ CBS News հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ծրագրում է հայտարարել հարյուր հազարավոր անօրինական միգրանտների օրինական կարգավիճակ տրամադրելու մասին: Անօրինական ներգաղթյալները կկարողանան վիզա ստանալ բարձր որակավորում ունեցող աշխատողների համար, մշտական բնակության թույլտվություն և ԱՄՆ քաղաքացիություն, չնայած այն հանգամանքին, որ ներկայումս ամերիկյան օրենսդրությունն արգելում է դրանց տրամադրումը՝ առանց նախապես երկրից դուրս գալու:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից պատասխանել են Գրիգորյանի հայտարարությանը, թե ՌԴ-ն հանձնել է ԼՂ-ն Ադրբեջանին
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի «փոխանցել» Ադրբեջանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ասածը բացարձա...
Շիֆը և 47 կոնգրեսականի կոչն ԱՄՆ-ին՝ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ
Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը և Կոնգրեսի իր գործընկերների 47 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը Պետքարտու...
Ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ
Հեղինակավոր Politico պարբերականը «Շաբաթվա արտառոց լոբբիստական արշավ» խորագրով հրապարակման մեջ բացահայտել է, թե ինչպես է...
Արցախի արխիվի 75%-ը՝ արժեքավոր փաստաթղթերով, մնացել է hակառակnրդի տիրապետության տակ․ mediahub
Նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած պատերազմի և գաղթի ընթացքում, Արցախի պետական արխիվից ոչինչ հնարավոր չի եղել փրկել,...