«Տանգոն երկուսով են պարում». ՌԴ-ից՝ Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների մասին
Ռուսաստանը պատրաստ է բարեկամական հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ, Պրիմակովյան ընթերցումների շրջանակում ասել է Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը։ Նա ընդգծել է, որ «տանգոն երկուսով են պարում», ուստի վերջնական արդյունքը կախված է Երևանից։ Նրա խոսքերը փոխանցում է NEWS.ru-ն։
«Ռուսաստանը միանշանակ պատրաստ է բարեկամական և դաշնակցային հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ, մենք մինչև վերջ հավատարիմ կմնանք այս գծին, բայց տանգո պարելու համար անհրաժեշտ է երկու հոգի, վերջնական արդյունքը կախված չէ Ռուսաստանից, դա կախված է Հայաստանից, նրանից, թե որքանով է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը հասկանում Ռուսաստանի նկատմամբ անտագոնիզմի ռիսկերը»,- նշել է Կոսաչովը։
Սենատորը հավելել է, որ Հայաստանի մերձեցումն Արևմուտքի հետ անպատասխանատու քայլ է։ Նա ասել է, որ հետխորհրդային տարածքի այլ երկրների օրինակով կարելի է տեսնել, թե ինչի է հանգեցնում Արևմուտքի հետ մերձեցումը, հետևաբար Ռուսաստանը Հայաստանին նման ճակատագիր չի ցանկանում։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից պատասխանել են Գրիգորյանի հայտարարությանը, թե ՌԴ-ն հանձնել է ԼՂ-ն Ադրբեջանին
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի «փոխանցել» Ադրբեջանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ասածը բացարձա...
Շիֆը և 47 կոնգրեսականի կոչն ԱՄՆ-ին՝ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ
Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը և Կոնգրեսի իր գործընկերների 47 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը Պետքարտու...
Ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ
Հեղինակավոր Politico պարբերականը «Շաբաթվա արտառոց լոբբիստական արշավ» խորագրով հրապարակման մեջ բացահայտել է, թե ինչպես է...
Արցախի արխիվի 75%-ը՝ արժեքավոր փաստաթղթերով, մնացել է hակառակnրդի տիրապետության տակ․ mediahub
Նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած պատերազմի և գաղթի ընթացքում, Արցախի պետական արխիվից ոչինչ հնարավոր չի եղել փրկել,...