Պուտինի արարքը կարող է անսպասելի ազդեցություն ունենալ․ ԶԼՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հյուսիսային Կորեա կարող է հարվածել Արևմուտքին, գրում է Asia Times-ը:


«Պուտինը բացել է աշխարհաքաղաքական թևը, որը կարող է վնաս հասցնել Արևմուտքին, որպեսզի ստիպի նրան ռուսական ճանաչել Ուկրաինայում տարածքային ձեռքբերումները, ինչպես նաև ուկրաինական չեզոքությունը», — ասվում է հրապարակման մեջ:


Հոդվածում նշվում է, որ Ուկրաինայի հակամարտությունում պարտությունը շատ լուրջ հարված կհասցնի ԱՄՆ-ին։


«Ուկրաինայի աղետը կարող է խարխլել ամերիկյան հեգեմոնիան նույնիսկ ավելի մեծ չափով, քան «հավերժական պատերազմները» Աֆղանստանում և Իրաքում», — գրում է լրատվամիջոցը:


Ամերիկայի դաշնակիցները (կամ նրանք, ովքեր շուտով կդառնան նախկին դաշնակիցներ) պատրանքներ չունեն այս հարցում, նշվում է հոդվածում։


Հիշեցնենք, որ Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան երկրների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի մասնակցությամբ ռուս-կորեական բանակցությունների արդյունքում համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր են կնքել:

Պուտինը հայտարարել է, որ և Ռուսաստանը, և Հյուսիսային Կորեան անկախ արտաքին քաղաքականություն են վարում և չեն ընդունում շանտաժի և թելադրանքի լեզուն: Կիմ Չեն Ընն էլ նշել է, որ կնքված պայմանագիրը կրում է խաղաղասիրական և պաշտպանողական բնույթ և կարագացնի նոր բազմաբևեռ աշխարհի ստեղծումը:

Հյուսիսային Կորեայի նախագահը հայտարարել է, որ փաստաթուղթն ուղղված է երկու երկրների համագործակցության զարգացմանը, այդ թվում՝ տնտեսության, քաղաքականության եւ ռազմական գործի ոլորտներում: Պուտինն իր հերթին հայտնել է, որ Մոսկվան իր համար չի բացառում Փհենյանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը՝ կապված ստորագրված պայմանագրի հետ: