Փաշինյանի հետ հեծանիվ են վարելու նրա անվտանգության աշխատակիցները. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը մի քանի օր առաջ ֆիքսել է Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետ Արմեն Գասպարյանին եւ մի քանի այլ ՊՊԾ-ականների՝ իտալական հեծանիվների Bianchi թանկարժեք խանութում հեծանիվ ընտրելիս:
ՊՊԾ աշխատակիցներին հրահանգվել է հեծանիվներ գնել, որ Փաշինյանի կողքից հեծանիվ վարելով՝ ապահովեն նրա անվտանգությունը։ Իսկ հեծանվային շոուն մի նպատակ ունի՝ ժողովուրդը պետք է հավատա, որ Փաշինյանը չի վախենում փողոց դուրս գալուց եւ իր երկրում հեծանիվ վարելուց:
Նրա հետ հեծանիվ են վարում, փաստորեն, նրա անվտանգության աշխատակիցները, Հեծանվորդների ֆեդերացիայի անդամներ՝ ֆեդերացիայի նախագահի հետ, եւ ցածր օղակներում աշխատող մի քանի ՔՊ-ական: Երբեմն լուսանկարներում հայտնվում են նաեւ տարեց մարդիկ, որոնք կա՛մ որեւէ խնդրանքով են առավոտ շուտ գնում դաչաներ, կա՛մ Փաշինյանի հետ լուսանկարվելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախկին ղեկավարների քրեական գործերը կուղարկվեն դատարան
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Արցախի նախկին ղեկավարության քրեական գործերով քննչական գործողությունների ավարտի...
Արմեն Գրիգորյանը խոսել է Ադրբեջանից հայ գերիների վերադարձի մասին
Ադրբեջանից հայ գերիների վերադարձը եղել և մնում է Հայաստանի իշխանությունների օրակարգում։ Լրագրողների հետ զրույցում այս հա...
Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10 փաթեթ. Արմեն Գրիգորյան
Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների 10 փաթեթ է ստացել Ադրբեջանից։ Լրագրողների հետ զրույցում ա...
Զախարովան՝ Արմեն Գրիգորյանի հայտարարության մասին
Կան բաներ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել՝ առանց բժշկական կրթություն ունենալու. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտ...