Մեր կարծիքով, անհրաժեշտ է նստել բանակցությունների սեղանի շուրջ․ Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիան ակնկալում է քաղաքական մթնոլորտի ստեղծում Ուկրաինայի հարցով բանակցությունների համար, հակամարտությունը պետք է հնարավորինս շուտ դադարեցնել, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը:
«Մենք ակնկալում ենք, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների մեկնարկի համար քաղաքական մթնոլորտն ավելի շուտ կսկսվի։ Արևմուտքի որոշ երկրներ, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, սպասում են ընտրական գործընթացի ավարտին։ Բայց, մեր կարծիքով, անհրաժեշտ է շուտ դադարեցնել հակամարտությունը, նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ հրադադարի համար։ Այդ դիրքորոշումն ընդգծվել է մեր կողմից Շվեյցարիայի գագաթնաժողովում»,- հայտարարել է Ֆիդանը Անկարայում չեխ գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ հակամարտությունը կրում է «աշխարհաքաղաքական խզվածքի» խորացման, առանձին բլոկների ձևավորման ռիսկեր։
Նմանատիպ հոդվածներ
Շիֆը և 47 կոնգրեսականի կոչն ԱՄՆ-ին՝ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ
Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը և Կոնգրեսի իր գործընկերների 47 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը Պետքարտու...
ՌԴ-ից պատասխանել են Գրիգորյանի հայտարարությանը, թե ՌԴ-ն հանձնել է ԼՂ-ն Ադրբեջանին
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի «փոխանցել» Ադրբեջանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ասածը բացարձա...
Ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ
Հեղինակավոր Politico պարբերականը «Շաբաթվա արտառոց լոբբիստական արշավ» խորագրով հրապարակման մեջ բացահայտել է, թե ինչպես է...
Արցախի արխիվի 75%-ը՝ արժեքավոր փաստաթղթերով, մնացել է hակառակnրդի տիրապետության տակ․ mediahub
Նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած պատերազմի և գաղթի ընթացքում, Արցախի պետական արխիվից ոչինչ հնարավոր չի եղել փրկել,...