Քաղաքականություն

Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել բրիտանական խիստ ռեժիմի բանտից

Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել բրիտանական խիստ ռեժիմի բանտից
WikiLeaks միջազգային ոչ առևտրային կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի ազատ արձակումը նման է ԱՄՆ գործող առաջնորդ Ջո Բայդենի հուսահատ փորձին՝ ընտրություններին ընդառաջ ստանալ ազատատենչ ընտրազանգվածի…

WikiLeaks միջազգային ոչ առևտրային կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի ազատ արձակումը նման է ԱՄՆ գործող առաջնորդ Ջո Բայդենի հուսահատ փորձին՝ ընտրություններին ընդառաջ ստանալ ազատատենչ ընտրազանգվածի աջակցությունը: Այս մասին հունիսի 24-ին հայտարարել Է ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Վիվեկ Ռամասվամին X սոցիալական ցանցում։ 


«Հրաշալի է, որ Ջուլիան Ասանժին վերջապես ազատ կարձակեն, բայց ամոթալի է, որ նա ստիպված է եղել տարիներ անցկացնել օտարերկրյա բանտում այն բանի համար, ինչ պարբերաբար անում են այլ լրագրողներ: Ջուլիան Ասանժն արժանի է ներման, և վաղուց ժամանակն էր կրկին վերականգնել Ամերիկայում իրավունքի միասնական ստանդարտը», — գրել է նա:


Ընդ որում, ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Մարջորի Թեյլոր Գրինը Ռամասվամիի հայտարարությանը ի պատասխան նշել է, որ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ամեն դեպքում ազատ կարձակեր Ասանժին:


«Բոլորը գիտեն, որ Դոնալդ Թրամփը պատրաստվում էր ազատ արձակել Ջուլիան Ասանժին», — հայտարարել է կոնգրեսականը:


Ջուլիան Ասանժը հունիսի 24-ի առավոտյան լքել է բրիտանական բելմարշ խիստ ռեժիմի բանտը: Լոնդոնի Բարձր դատարանը նրան գրավի դիմաց ազատ է արձակել, որից հետո Ասանժը ինքնաթիռ է նստել Սթանսթեդ օդանավակայանում և մեկնել Մեծ Բրիտանիայից:


Նույն օրը ԱՄՆ-ը հայտնել է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ԱՄՆ դատախազության հետ գործարքի շրջանակներում մտադիր է ընդունել ներկայացված մեղադրանքների մի մասը, փոխարենը ամերիկյան դատախազությունը չի պահանջի նրա արտահանձնումը:


Մինչ այդ՝ մարտի 20-ին, The Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկյան արդարադատության նախարարությունն ուսումնասիրում Է Ասանժի իրավական հետապնդումն ավարտելու հնարավորությունը՝ նրան իրավունք տալով ընդունել մեղավորությունը մեղմացված կերպով: Լրագրողների տեղեկություններով՝ սա գործարքի հնարավորություն է բացում, որը կարող է հանգեցնել լրագրողի ազատ արձակմանը Բրիտանական բանտից:


Լրագրողը կալանքի տակ էր գտնվում Մեծ Բրիտանիայում։ ԱՄՆ-ը նրան մեղադրանք է ներկայացրել 18 կետով, այդ թվում ՝ լրտեսության և գաղտնի տեղեկությունների բացահայտման մասին օրենքի խախտման համար: Նրան սպառնում է 175 տարվա ազատազրկում։

Նմանատիպ հոդվածներ

Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին

Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...

Բաքվում գերության մեջ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների դեմ շինծու գործը կուղարկվի դատարան

Բաքվում գերության մեջ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների վերաբերյալ շինծու քրեական գործով նախա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250