Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել բանտից և մեկնել Մեծ Բրիտանիայից. WikiLeaks
Լոնդոնի Գերագույն դատարանը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին գրավի դիմաց ազատ է արձակել: Վերջինս 2019 թվականից գտնվում է Լոնդոնի Բելմարշ բանտում:Այս մասին գրում է RTVI–ը՝ հղում անելով կազմակերպության՝ X սոցիալական ցանցում արած հայտարարությունը:
Նշվում է, ո ժր լրագրողը գործարք է կնքել ԱՄՆ դատախազության հետ:
«Ջուլիան Ասանժն ազատ է: Հունիսի 24-ի առավոտյան նա լքել է Բելմարշի խիստ ռեժիմի բանտը այնտեղ 1901 օր անցկացնելուց հետո։ Լոնդոնի Գերագույն դատարանը նրան բաց է թողել գրավի դիմաց, և այսօր կեսօրին Սթենսթեդ օդանավակայանում նա ինքնաթիռ է նստել և մեկնել Մեծ Բրիտանիայից», - նշում է WikiLeaks–ը:
Կազմակերպությունը լրագրողի ազատ արձակումն անվանել է «համաշխարհային արշավի արդյունք», որում ներգրավված են «մամուլի ազատության ակտիվիստներ, օրենսդիրներ և առաջնորդներ ամբողջ քաղաքական սպեկտրից՝ ընդհուպ մինչև ՄԱԿ»:
«Սա պայմաններ ստեղծեց ԱՄՆ արդարադատության նախարարության հետ երկարատև բանակցությունների համար, ինչը հանգեցրեց գործարքի, որը դեռ պաշտոնապես չի ավարտվել: Մենք հնարավորինս արագ կտրամադրենք հավելյալ տեղեկատվություն»,- ասվում է X-ի հաղորդագրության մեջ:
WikiLeaks-ի ներկայացուցիչները նշել են, որ Ասանժը մեկնել է Ավստրալիա, որտեղ գտնվում են նրա կինն ու երեխաները։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Պետդեպը մտահոգված է Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակից
ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Քրիթենբրինքը շաբաթ օրը հայտարարել է, որ իրավ...
2 արցախցու բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար. փաստաբան
Լուսանկարներում Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Հոլանդիայի քաղաքացիներն են, որոնց այսօր Կոմիտասի փողոցում տեղակայված «Ս...
Եղել են խնդիրներ ԱԱԾ տնօրենի, փոխվարչապետերի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ. Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներն աշխատել են թե՛ ազնիվ, թե՛ անկաշառ։ Նրանք փորձել են այնպես անել, որ այն ծրագրային...
Էրդողանը Պուտինին հայտնել է, թե դեմ է տարածաշրջանում բոլոր հակամարտություններին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Դաղստանում տեղի ունեցած ահա...