ԱՄՆ դեսպանությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների մասին
Ողջունում ենք խաղաղության ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարվող աշխատանքները, աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Այդ մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից՝ ի պատասխան «Լուրեր»-ի հարցմանը, թե ինչպես է Միացյալ Նահանգները գնահատում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու հայկական կողմի առաջարկը:
«Մենք ողջունում ենք բարեխիղճ ջանքերը՝ ուղղված լարվածության թուլացմանը և տարածաշրջանում տևական և արժանապատիվ խաղաղության հասնելուն։ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել հետագա քայլերին կողմերի համար օգտակար ցանկացած ձևով։
Կողմերը վերջին տարվա ընթացքում նշանակալի առաջընթաց են ունեցել։ Մենք քաջալերում ենք կողմերին՝ պահը բաց չթողնել, շարունակել նախկին բանակցությունները և հնարավորինս շուտ ստորագրել համաձայնություն։
Միացյալ Նահանգները հստակ փաստել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Կարծում ենք՝ շարունակվող բռնությունները խաթարում են տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհին Հայաստանի և Ադրբեջանի ունեցած առաջընթացը»,- նշել են ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունից։
Դեսպանությունից նաև հույս են հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս շուտ կստորագրեն տևական խաղաղության համաձայնագիր՝ ճանաչելով ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից պատասխանել են Գրիգորյանի հայտարարությանը, թե ՌԴ-ն հանձնել է ԼՂ-ն Ադրբեջանին
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի «փոխանցել» Ադրբեջանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ասածը բացարձա...
Շիֆը և 47 կոնգրեսականի կոչն ԱՄՆ-ին՝ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ
Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը և Կոնգրեսի իր գործընկերների 47 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը Պետքարտու...
Ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ
Հեղինակավոր Politico պարբերականը «Շաբաթվա արտառոց լոբբիստական արշավ» խորագրով հրապարակման մեջ բացահայտել է, թե ինչպես է...
Արցախի արխիվի 75%-ը՝ արժեքավոր փաստաթղթերով, մնացել է hակառակnրդի տիրապետության տակ․ mediahub
Նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած պատերազմի և գաղթի ընթացքում, Արցախի պետական արխիվից ոչինչ հնարավոր չի եղել փրկել,...