ՈՒԵՖԱ-ն կուժեղացնի Եվրո-2024-ի անվտանգության միջոցառումները Ռոնալդուի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը միջոցներ կձեռնարկի 2024 թվականի Եվրոպայի առաջնության խաղերին խաղադաշտում ֆուտբոլիստների անվտանգությունն ուժեղացնելու համար: Այս մասին հայտնում է Bild-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ դրա համար առիթ է հանդիսացել Կրիշտիանու Ռոնալդուի 10-ամյա երկրպագուի արարքը, որը «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտ է մտել Թուրքիայի դեմ խմբային փուլի երկրորդ տուրի խաղի ժամանակ՝ սելֆի անելու համար:
ՈՒԵՖԱ-ում խոստացել են, որ կավելացնեն անվտանգության աշխատակիցների թիվը, որպեսզի երկրպագուներն այլևս չկարողանան ներխուժել խաղադաշտ:
Խաղն ավարտվել է 3:0 հաշվով: Պորտուգալիայի կազմում գոլեր են ձևակերպել Բերնարդու Սիլվան և Բրունա Ֆերնանդեշը, ում օգնել է Կրիշտիանու Ռոնալդուն: Եվս մեկ գնդակ սեփական դարպասը ուղարկեց Թուրքիայի հավաքականի խաղացող Սամեթ Ակայդընը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի բասկետբոլի հավաքականը՝ Լոս Անջելեսի ընկերական մրցաշարի հաղթող
Հայաստանի բասկետբոլի ազգայինհավաքականը աշխարհի առաջնության նախընտրական փուլի նախապատրաստության շրջանակում Ռեքս Կալամյանի...
Ֆուտբոլի պատմության լավագույն մրցավարները
Give me Sport-ի լրագրողները կազմել են ֆուտբոլի պատմության լավագույն մրցավարների տասնյակը։Տասնյակում երեք անգլիացի է ընդգ...
Մոդրիչը՝ Եվրոպայի առաջնության ռեկորդակիր
Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը գոլի հեղինակ է դարձել Եվրո-2024-ի խմբային փուլի Իտալիայի դեմ խաղում։Կիսապաշտպան...
Մբապեն վիրավորել է Լևանդովսկուն անվանելով` «շան որդի»
Մբապեն վիրավորել է Լևանդովսկուն՝ Եվրո-2016-ի խաղի ժամանակ քթին հարվածելու համարՄիջադեպը տեղի է ունեցել Ֆուտբոլի Եվրոպայի...