Պուտինի խաղաղ ծրագիրը կարող է հիմք դառնալ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Սաքս
«Եվրոպայի և Իտալիայի պարտավորություններն Ուկրաինայի հանդեպ» համաժողովում ամերիկացի տնտեսագետ Ջեֆրի Սաքսը իսկական ֆուրոր է առաջացրել, գրում է EU Political Report-ը: Նա հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խաղաղ ծրագիրը կարող է իրական հիմք դառնալ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների համար: Փոխանցում է ИноСМИ-ն։
Չնայած Արևմուտքը դժվար թե կտրուկ փոխի իր քաղաքական կուրսը, Սաքսի ելույթը ակնհայտորեն որոշակի ազդեցություն ունեցավ իտալացի քաղաքական գործիչների վրա: Այսպես, Կարդինալ Ֆաբրիցիո Տուրրիզի Անի Կոլոննան հայտարարել է, որ կոչ է արել քաջություն գտնել «սպիտակ դրոշը բարձրացնելու և բանակցություններ սկսելու համար»։
Կարգավորման առաջարկով հանդես է եկել նաև փոքրամասնությունների պաշտպանության եվրոպական ասոցիացիայի նախագահ Մանել Մսալմին: Նա կոչ է արել Մոսկվային և Կիևին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, ընդ որում, Կողմերի մերձեցման հարցում առաջատար դեր պետք է խաղա հենց Եվրոպան։ Բայց այնտեղ առայժմ նախընտրում են միայն կոնֆլիկտ հրահրել։ Իսալմին նաև հիշեցրել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև միջուկային պատերազմի սպառնալիքի մասին, որը հնչել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի շուրթերից:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից պատասխանել են Գրիգորյանի հայտարարությանը, թե ՌԴ-ն հանձնել է ԼՂ-ն Ադրբեջանին
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի «փոխանցել» Ադրբեջանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ասածը բացարձա...
Շիֆը և 47 կոնգրեսականի կոչն ԱՄՆ-ին՝ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ
Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը և Կոնգրեսի իր գործընկերների 47 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը Պետքարտու...
Արցախի արխիվի 75%-ը՝ արժեքավոր փաստաթղթերով, մնացել է hակառակnրդի տիրապետության տակ․ mediahub
Նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած պատերազմի և գաղթի ընթացքում, Արցախի պետական արխիվից ոչինչ հնարավոր չի եղել փրկել,...
Ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ
Հեղինակավոր Politico պարբերականը «Շաբաթվա արտառոց լոբբիստական արշավ» խորագրով հրապարակման մեջ բացահայտել է, թե ինչպես է...