Պետդեպից հայտնել են մինչև երբ ռուսական ակտիվներից եկամուտները կբավականացնեն Ուկրաինային
Արգելափակված ռուսական ակտիվներից ստացված եկամուտները պետք է թույլ տան Ուկրաինային շարունակել ռազմական գործողությունները մինչև 2025 թվականը, երկուշաբթի հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ ' Բրայենը:
Օ ' Բրայենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հույս ունի, որ ՌԴ ակտիվներից ստացված եկամուտների հիման վրա վարկային մեխանիզմ կստեղծվի: Պետդեպարտամենտում նշել են, որ ստեղծված մեխանիզմը Կիևին թույլ կտա 50-60 մլրդ դոլարի եկամուտ ստանալ ռուսական ակտիվներից, ինչը թույլ կտա Ուկրաինային դիմանալ մինչև 2025 թվականը:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Կիևին ռազմական օգնության համար ՌԴ ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու որոշումը հնարավոր է նաև առանց միաձայն որոշման:
Ավելի վաղ Եվրամիությունն ընդունել էր հակառուսական պատժամիջոցների տասնչորսերորդ փաթեթը։ Նշվում է, որ Բրյուսելը սահմանափակումներ է մտցրել 69 ֆիզիկական և 47 իրավաբանական անձանց նկատմամբ։ պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Ռուսաստանի Բանկի ՍՊՖՌ -ն, 27 նավ, հեղուկացված բնական գազ, ինչպես նաև ռուս գործարարներ և մշակութային գործիչներ։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից պատասխանել են Գրիգորյանի հայտարարությանը, թե ՌԴ-ն հանձնել է ԼՂ-ն Ադրբեջանին
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի «փոխանցել» Ադրբեջանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ասածը բացարձա...
Շիֆը և 47 կոնգրեսականի կոչն ԱՄՆ-ին՝ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ
Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը և Կոնգրեսի իր գործընկերների 47 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը Պետքարտու...
Արցախի արխիվի 75%-ը՝ արժեքավոր փաստաթղթերով, մնացել է hակառակnրդի տիրապետության տակ․ mediahub
Նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած պատերազմի և գաղթի ընթացքում, Արցախի պետական արխիվից ոչինչ հնարավոր չի եղել փրկել,...
Ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ
Հեղինակավոր Politico պարբերականը «Շաբաթվա արտառոց լոբբիստական արշավ» խորագրով հրապարակման մեջ բացահայտել է, թե ինչպես է...