Պաղեստինի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանից
Հունիսի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի Պետության վարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Մոհամմեդ Մուստաֆայի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ պաշտոնական կայքը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Պաղեստինի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչման հարցում ցուցաբերված սկզբունքային մոտեցման համար:
Ասվում է նաև, որ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՀՀ որոշումը հիրավի պայմանավորված է «երկու պետություն» սկզբունքով կարգավորմանն աջակցելու, մարդկային մեծ կորուստների հանգեցնող իրավիճակի հանգուցալուծման կարևորության հարցում հետևողական դիրքորոշմամբ:
Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների և քաղաքական երկխոսության զարգացման հարցերի:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից պատասխանել են Գրիգորյանի հայտարարությանը, թե ՌԴ-ն հանձնել է ԼՂ-ն Ադրբեջանին
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի «փոխանցել» Ադրբեջանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ասածը բացարձա...
Շիֆը և 47 կոնգրեսականի կոչն ԱՄՆ-ին՝ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ
Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը և Կոնգրեսի իր գործընկերների 47 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը Պետքարտու...
Արցախի արխիվի 75%-ը՝ արժեքավոր փաստաթղթերով, մնացել է hակառակnրդի տիրապետության տակ․ mediahub
Նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած պատերազմի և գաղթի ընթացքում, Արցախի պետական արխիվից ոչինչ հնարավոր չի եղել փրկել,...
Ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ
Հեղինակավոր Politico պարբերականը «Շաբաթվա արտառոց լոբբիստական արշավ» խորագրով հրապարակման մեջ բացահայտել է, թե ինչպես է...