ՄԱԿ-ը՝ Սևաստոպոլին Ուկրաինայի ԶՈւ–ի հարվածի մասին
ՄԱԿ-ը քննադատել է կասետային զինամթերքի կիրառումը բնակելի շրջաններում՝ ընդգծելով, որ դա անհամատեղելի է զինված հակամարտությունների միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հետ: ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրոսելը՝ մեկնաբանելով հունիսի 23–ին Սևաստոպոլի ուղղությամբ ուկրաինական ԶՈւ–ի հասցրած հարվածները։
Տրոսելի խոսքով՝ չնայած կասետային զինամթերքն ինքնին արգելված չէ միջազգային մարդասիրական իրավունքով, ՄԱԿ-ում այն դիրքորոշումն են որդեգրել, որ դրա կիրառումը բնակելի շրջաններում անհամատեղելի է միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքների հետ, մասնավորաբար՝ ոչ ընտրողական հարձակումների արգելումը։
«Նման զենքի կիրառումից հետո քաղաքացիական անձինք անպաշտպան են մնում պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից տարիներ և նույնիսկ տասնամյակներ: Ուստի մենք կոչ ենք անում բոլոր պետություններին դադարեցնել կասետային զինամթերքի կիրառումը՝ հաշվի առնելով քաղաքացիական բնակչության համար ռիսկի աստիճանը»,-ասել է նա։
Տրոսելը կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը և Ուկրաինային միանալ ավելի քան 100 պետություններին, որոնք վավերացրել են կասետային զինամթերքի մասին կոնվենցիան, որն ամբողջությամբ արգելում է դրանց կիրառումը:
Հիշեցնենք` Ուկրաինայի զինված ուժերը հունիսի 23–ի կեսօրին հարձակում են գործել Սևաստոպոլի ուղղությամբ։ Վերջին տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով տուժել է 124 մարդ, այդ թվում՝ 27 երեխա։ Սևաստոպոլում հունիսի 24-ը սգո օր է հայտարարվել։
ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ գրոհն իրականացվել է ԱՄՆ-ի կողմից մատակարարված ATACMS հրթիռներով։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից պատասխանել են Գրիգորյանի հայտարարությանը, թե ՌԴ-ն հանձնել է ԼՂ-ն Ադրբեջանին
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի «փոխանցել» Ադրբեջանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ասածը բացարձա...
Շիֆը և 47 կոնգրեսականի կոչն ԱՄՆ-ին՝ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ
Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը և Կոնգրեսի իր գործընկերների 47 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը Պետքարտու...
Ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ
Հեղինակավոր Politico պարբերականը «Շաբաթվա արտառոց լոբբիստական արշավ» խորագրով հրապարակման մեջ բացահայտել է, թե ինչպես է...
ՀՀ-ն ճանաչում է Պաղեստինի պետությունը․ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝...