Խորապես վշտացած ենք լուրերից․ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայաստանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած հարձակումները։
«Խորապես վշտացած ենք Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած և անմեղ մարդկանց կյանքեր խլած ահաբեկչությունների մասին լուրերից։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում մահացածների հարազատներին և մերձավորներին։ Կտրականապես դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով», - ասված Է X–ում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ցավակցական խոսքեր էր հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք` հունիսի 23-ին զինված գրոհայինները Դերբենտում և Մախաչկալայում հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհային ոստիկանության պահակակետի վրա: Ահաբեկչությունների դեպքերով քրեական գործեր են հարուցվել։ Վերջին տվյալներով՝ ահաբեկչությունների զոհ են դարձել ոստիկանության ավելի քան 15 աշխատակիցներ, ինչպես նաև մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականը:
Ոչնչացվել են մի քանի գրոհայիններ։ Որոնողական և քննչական միջոցառումները շարունակվում են:
Նմանատիպ հոդվածներ
Շիֆը և 47 կոնգրեսականի կոչն ԱՄՆ-ին՝ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ
Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը և Կոնգրեսի իր գործընկերների 47 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը Պետքարտու...
ՌԴ-ից պատասխանել են Գրիգորյանի հայտարարությանը, թե ՌԴ-ն հանձնել է ԼՂ-ն Ադրբեջանին
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի «փոխանցել» Ադրբեջանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ասածը բացարձա...
Ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ
Հեղինակավոր Politico պարբերականը «Շաբաթվա արտառոց լոբբիստական արշավ» խորագրով հրապարակման մեջ բացահայտել է, թե ինչպես է...
ՀՀ-ն ճանաչում է Պաղեստինի պետությունը․ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝...