Իրավասու մարմիններն անում են ամեն ինչ, որպեսզի անհապաղ հայտնաբերեն պատվիրատուներին․ Լավրով
Սևաստոպոլում տեղի ունեցած ահաբեկչությանը ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությունը կասկածի տակ չի դրվում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Շնորհակալ եմ ցավակցությունների համար, որոնք հայտնել եք երեկ Սևաստոպոլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Զուգահեռաբար ևս մեկ ահաբեկչական հարձակում էր տեղի ունեցել՝ Դաղստանում։ Կան զոհեր։ Համապատասխան իրավասու մարմիններն անում են ամեն ինչ, որպեսզի անհապաղ հայտնաբերեն պատվիրատուներին։ Միացյալ Նահանգների և նրա ուկրաինական սաների ներգրավվածությունը մեր կողմից կասկածի տակ չի դրվում», - ասել Է Լավրովը Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Ալեյնիկի հետ ընդլայնված կազմով բանակցությունների ընթացքում։
Նախարարն ընդգծել է, որ ամերիկյան սպառազինությունը, որն ԱՄՆ-ն մատակարարում է ուկրաինական ռեժիմին, «չի կարող օգտագործվել առանց ամերիկյան զինվորականների անմիջական մասնակցության, ներառյալ արբանյակային հնարավորությունները»:
Լավրովը պաշտոնական այցով գտնվում է Մինսկում հունիսի 24-25-ը: Նախարարը բանակցություններ կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, ինչպես նաև ԱԳ նախարար Սերգեյ Ալեյնիկի հետ:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից պատասխանել են Գրիգորյանի հայտարարությանը, թե ՌԴ-ն հանձնել է ԼՂ-ն Ադրբեջանին
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի «փոխանցել» Ադրբեջանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ասածը բացարձա...
Շիֆը և 47 կոնգրեսականի կոչն ԱՄՆ-ին՝ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ
Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը և Կոնգրեսի իր գործընկերների 47 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը Պետքարտու...
Արցախի արխիվի 75%-ը՝ արժեքավոր փաստաթղթերով, մնացել է hակառակnրդի տիրապետության տակ․ mediahub
Նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած պատերազմի և գաղթի ընթացքում, Արցախի պետական արխիվից ոչինչ հնարավոր չի եղել փրկել,...
Ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ
Հեղինակավոր Politico պարբերականը «Շաբաթվա արտառոց լոբբիստական արշավ» խորագրով հրապարակման մեջ բացահայտել է, թե ինչպես է...