Հայաստանը և Հոնկոնգը ստորագրել են կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր
Հունիսի 24-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի ներքին եկամուտների կոմիտեի ղեկավար Թաի Փանգ Թամը Երևանում կայացած հարկային նպատակներով տեղեկությունների փոխանակման և թափանցիկության ՏՀԶԿ գլոբալ ֆորումի «Ասիական նախաձեռնության» համաժողովի շրջանակներում ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը։
Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ համաձայնագրի ստորագրմամբ կբացառվի կողմերի միջև եկամուտների կրկնակի հարկումը, ինչը հնարավորություն կտա խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը` ստեղծելով նպաստավոր մրցակցային պայմաններ:
Այն կստեղծի ներդրումային բարենպաստ միջավայր՝ խթանելով երկկողմ առևտրաշրջանառությունը և ներդրումների հոսքը։ Օտարերկրյա ներդրումների համար կստեղծի բարենպաստ և կանխատեսելի հարկային միջավայր, կնպաստի միջազգային հարկային հարաբերություններում ՀՀ ներգրավվածության աճին։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել՝ կոչ անելով Բաքվին ազատել բոլոր հայ գերիներին
ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձև...
Հայաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու Վաշինգտոնի հրավերը. ԱԳՆ խոսնակ
Հայաստանն ընդունել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը Հայաստանն ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գոր...
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարձակվել է. զոհերի թվում է Մագադանի փոխքաղաքապետի իննամյա դուստրը
Սևաստոպոլում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհվել է 4 մարդ, որոնցից երկուսը երեխաներ, ևս 144-ը վիրավորվել...
Մերձմոսկովյան Ֆրյազինում հրդեհի զոհերի թիվը աճել է
Մերձմոսկովյան Ֆրյազինում հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 9-ի, հայտնում է Mash-ը` հղում անելով տարածաշրջանի արտա...