ՀԱՊԿ-ի ապագան կորոշեն այն երկրները, որոնք անդամակցում են այդ միությանը․ քարտուղար
ՀԱՊԿ-ի ապագան կորոշեն այն երկրները, որոնք անդամակցում են այդ միությանը։ Նման հայտարարություն է արել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբետովը։
«Ունենալով անկախություն և իրենց արտաքին քաղաքականությունն ինքնուրույն որոշելու ինքնիշխան իրավունք՝ նրանք ընտրում են ազգային անվտանգության ապահովման արդիական գործիքակազմ։ Վերջին երկու դարերի պատմությունը ցույց է տալիս, որ ամենապահանջված գործիքակազմը հենց հավաքական անվտանգությունն է։
Միջազգային անվտանգության սրընթաց քայքայվող համակարգում լարվածության աճը, ինչպես երևում է, ավելի ու ավելի մեծ ուշադրություն կգրավի այնպիսի կազմակերպությունների վրա, ինչպիսին ՀԱՊԿ-ն է»,- նշել է քարտուղարը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել տեսանելի ապագայում կազմակերպության ընդլայնումը։
Նրա խոսքով՝ անվտանգության հասարակական-քաղաքական պահանջը կարող է պայմանավորել ինչպես կազմակերպության ֆունկցիոնալության ընդլայնումը, այնպես էլ, հնարավոր է, նրա մասնակիցների թվի ավելացումը։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել՝ կոչ անելով Բաքվին ազատել բոլոր հայ գերիներին
ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձև...
Հայաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու Վաշինգտոնի հրավերը. ԱԳՆ խոսնակ
Հայաստանն ընդունել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը Հայաստանն ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գոր...
Մերձմոսկովյան Ֆրյազինում հրդեհի զոհերի թիվը աճել է
Մերձմոսկովյան Ֆրյազինում հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 9-ի, հայտնում է Mash-ը` հղում անելով տարածաշրջանի արտա...
Թարմացված տվյալներ՝ Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունից
Դաղստանում կիրակի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ոստիկանության ավելի քան 15 աշխատակից և մի...