Ադրբեջանցիներն օկուպացված Ստեփանակերտում արդեն 3 հազար մարդ են բնակեցրել
Ադրբեջանի իշխանությունները տեղեկացնում են, որ օկուպացված Ստեփանակերտում արդեն 3 հազար մարդ են բնակեցրել։
Ինչպես տեղեկացրել է APA-ն, վերաբնակված «բնակիչների« թվի մասին տեղեկությունը հրապարակել է օկուպացված Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը։
Նա նշել է, որ առաջիկայում վերաբնակեցումը Ստեփանակերտում եւ հարակից շրջաններում կշարունակվի. «Նրանք պետական ձեռնարկությունների աշխատակիցներն են, մարդիկ, ովքեր զբաղվում են բիզնեսով։ Ներկայում Խանքենդիում (Ադրբեջանում այդպես են անվանում Ստեփանակերտը) գործում են 43 օբյեկտներ, դրանցում աշխատում է 322 մարդ։ Առաջիկայում նախատեսվում է բացել եւս 37 օբյեկտ։ Ղարաբաղի համալսարանի բացումից հետո նախատեսվում է ավելացնել բնակիչների եւ բացվող օբյեկտների թիվը»։
Լեռնային Ղարաբաղի լիակատար օկուպացման եւ 120 հազար հայ բնակչության վտարումից հետո անցել է 9 ամիս։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախկին ղեկավարների քրեական գործերը կուղարկվեն դատարան
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Արցախի նախկին ղեկավարության քրեական գործերով քննչական գործողությունների ավարտի...
Արմեն Գրիգորյանը խոսել է Ադրբեջանից հայ գերիների վերադարձի մասին
Ադրբեջանից հայ գերիների վերադարձը եղել և մնում է Հայաստանի իշխանությունների օրակարգում։ Լրագրողների հետ զրույցում այս հա...
Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10 փաթեթ. Արմեն Գրիգորյան
Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների 10 փաթեթ է ստացել Ադրբեջանից։ Լրագրողների հետ զրույցում ա...
ԱԽ քարտուղարը` Ադրբեջանի հետ համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու առաջարկի մասին
Բաքուն մինչ օրս չի արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու առաջարկին։ Լրագրողների...