ԱՄՆ-ն կաջակցի Իսրայելին «Հեզբոլլահի» հետ հակամարտության դեպքում. CNN
ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչները հավաստիացրել են Իսրայելին, որ նրան օգնություն կցուցաբերեն շիական «Հըզբոլլահ» շարժման դեմ լայնամասշտաբ պատերազմ սկսելու դեպքում: Ընդ որում, Վաշինգտոնը ամերիկյան զորքեր չի ուղարկի հակամարտության գոտի, հայտնում է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմում իր աղբյուրին:
Նրա տվյալներով՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի զրույցը իսրայելական պատվիրակության անդամների հետ տեղի է ունեցել այս շաբաթ Վաշինգտոնում:
Ամերիկյան իշխանությունների գնահատականներով, եթե «Հըզբոլլահ»-ի զինյալներն ավելի մասշտաբային հարձակումներ սկսեն Իսրայելի վրա, հրեական պետությունը կարող է ուժային պատասխան տալ: Ուստի, հանդիպմանը քննարկվել են նաև լարվածության թուլացման հնարավորությունները։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան ԱՄՆ-ին զգուշացում է արել. ԶԼՄ
Թուրքական իշխանությունները նախազգուշացրել են Սիրիայում ԱՄՆ-ի հետ բախման վտանգի մասին, եթե այդ երկրի հյուսիսում գտնվող քր...
Մեդվեդևն ասել է՝ ինչու է ՌԴ-ն ռազմական գործողություն իրականացնում Ուկրաինայում
Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայում, որպեսզի արմատախիլ անի ֆաշիզմը Եվրոպայում։ Այս մասի...
Հայտնի է Իրանի նախագահական ընտրություններում հաղթողի անունը
Ռեֆորմիստների թևի թեկնածու, առողջապահության նախկին նախարար Մասուդ Պեզեշքիանը հաղթանակ է տարել Իրանի նախագահի արտահերթ ըն...
Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսել թեկուզ վաղը. Զելենսկին ասել է՝ ինչ պայմանով
Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսել թեկուզ վաղը, եթե Մոսկվան հարգի նրա տարածքային ամբողջականությու...