ՔԿ-ն Շահրամանյանին սպասարկող ծառայողական մեքենան առգրավելու մասին
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, իրավապահները կոտրել են Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության դարպասը և առգրավել Սամվել Շահրամանյանին սպասարկող ծառայողական մեքենան: Դարպասը կոտրել են, քանի որ անվտանգության աշխատակիցը թույլ չի տվել մտնել ներս:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեռևս 2024 թ․ փետրվարին թմրամիջոցներ իրացնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հատկանիշներով կոմիտեում հարուցված և ներկայումս քննվող քրեական վարույթի շրջանակներում քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու, համապատասխան քննչական գործողություններ կատարելու նպատակով քննիչը «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան առգրավելու որոշում է կայացրել։
Ըստ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի՝ ավտոմեքենան կնիքվել էր օրեր առաջ, այսօր իրականացվել է այն հատուկ պահպանվող տարածք տեղափոխելն ապահովելու գործընթաց։
Հիշեցնենք՝ հունիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեն առգրավել էր սեփականության իրավունքով Լեռնային Ղարաբաղին պատկանող ավտոմեքենան։ Դա սեփականության իրավունքով ԼՂ-ի նախկին նախագահի թիկնազորին պատկանող ավտոմեքենան է, որը վարում էր Աշոտ Դանիելյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել զոհված 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ․ ԱԱԾ
Սույն թվականի հունիսի 21-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մ...
Հայաստանի դեսպանը կանչվել է Իսրայելի ԱԳՆ
Իսրայելում Հայաստանի դեսպանը հրեական պետության արտաքին գործերի նախարարություն է կանչվել Պաղեստինի անկախությունը ճանաչելո...
Արցախի նախկին ղեկավարների քրեական գործերը կուղարկվեն դատարան
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Արցախի նախկին ղեկավարության քրեական գործերով քննչական գործողությունների ավարտի...
Մտադիր չեմ մանդատս վայր դնել․ Սեյրան Օհանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մտադիր չէ պատգամավորական մանդատը վայր դնել։ Այս մասին Irakanum.am–ի հ...