Պաղեստինից արձագանքել են Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչմանը
Պաղեստինի ազգային վարչակազմի (ՊԱՎ) նախագահ Մահմուդ Աբբասի գրասենյակը շնորհակալություն է հայտնել Հայաստանին պաղեստինյան պետության ճանաչման կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է տեղական ՎԱՖԱ գործակալությունը:
«Հայաստանի իմաստուն քայլը համապատասխանում է երկու պետությունների (իսրայելական և պաղեստինյան) խաղաղ գոյակցություն նախատեսող ծրագրին։ Դա ռազմավարական ընտրություն է, որը պաշտպանում է միջազգային կամքն ու լեգիտիմությունը», - նշված է գրասենյակի հայտարարության մեջ։
ՊԱՎ-ն շնորհակալություն է հայտնում Հայաստանին «այս խիզախ և կարևոր որոշման համար»՝ այն կարևոր քայլ համարելով երկկողմ կապերի ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության համար:
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ երկիրը ճանաչել է Պաղեստինի պետականությունը: Երևանը նշել է, որ անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև կայուն խաղաղության հաստատմամբ:
Այս տարի ավելի վաղ Պաղեստինը ճանաչել էին Սլովենիան, Իռլանդիան, Իսպանիան և Նորվեգիան:
2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ արմատական խմբավորումը հարձակում է գործել Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություն է սկսել ՀԱՄԱՍ-ի դեմ, որը շարունակվում է մինչ օրս։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն ճանաչում է Պաղեստինի պետությունը․ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝...
Կարծում եմ՝ ՀՀ-ի քաղաքական ղեկավարությունը դեռ կպարզաբանի իրավիճակը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները, երկիրը մնում է կազմակերպության դաշնակիցը, այս մասին լրա...
Փաշինյանը նշել է՝ որ դեպքում տարածքների հարցով հանրաքվե կլինի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ժամանակ Շինուհայրի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասել է, թե երբ կա...
Ինչպես են կիրանցեցիները հասնելու Բերքաբերում գյուղատնտեսական նշանակության հողերին․ նախարարության պատասխանը
Հայաստանի իշխանությունները դեռ չեն քննարկել այն հարցը, թե ինչպես են Տավուշի Կիրանց գյուղի բնակիչները հասնելու Բերքաբերի...