Մոլդովայի նախագահը հրամանագիր է ստորագրել ԵՄ-ին անդամակցության բանակցություններ սկսելու վերաբերյալ
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հրամանագիր է ստորագրել Եվրամիությանը (ԵՄ) երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մոլդովայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ բանակցությունները կսկսվեն հունիսի 25-ին Լյուքսեմբուրգում։
Հանրապետության գլխավոր բանակցողը կլինի եվրաինտեգրման հարցերով փոխվարչապետ Կրիստինա Գերասիմովան։
«Պետության ղեկավարը հրամանագիր է ստորագրել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու և եվրաինտեգրման հարցերով փոխվարչապետ Կրիստինա Գերասիմովային Մոլդովայի Հանրապետության գլխավոր բանակցող նշանակելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը ռեկորդային բարձր է
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի....
«Հայտարարված հրադադարի պայմանները հավերժ չեն գործի». Պուտին
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել ուկրաինական կողմի հետ երկխոսությունը Ստամբուլում և Մին...
Թրամփն առաջ է անցել Բայդենից
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը առաջ է անցել Սպիտակ տան ներկայիս օկուպանտ Ջո Բայդենից՝ վեց ճոճվող նահանգներում աջակցութ...
ԵՄ-ն «հստակ համոզված է», որ հայ կալանավորների վերադարձը կօգնի խաղաղ գործընթացին
Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն...