ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քարկոփում ուժգին քամին տների տանիքներ է քշել. անձրևաջուրը տներ է լցվել. բնակիչ
Լոռու մարզի Քարկոփ բնակավայրում երեկ ուժգին քամին մասամբ քշել, տարել է տների ու անասնագոմերի տանիքները: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմում է Քարկոփի բնակիչ 63-ամյա Գագիկ Սիրադեղյանը՝ նշելով, որ տանիքը քշելուց հետո էլ տեղատարափ անձրևը լցվել է իրենց տուն:
«Դույլերով ջուր ենք հանել տնից: Ջրհեղեղից հետո տան պատերը ճաքել էին, խոնավացել, երեկ նաև առաստաղն է ճաքել: Հիմա տունն ավելի է խոնավացել»,-ասում է նա՝ հավելելով, որ ջրհեղեղից հետո տունը խարխլվել է:
Հարցին, թե արդյո՞ք այգիները նույնպես վնասվել են, Գագիկ Սիրադեղյանը պատասխանեց.
«Ջրհեղեղից հետո այգուց ոչինչ չի մնացել, միայն քարերն են մնացել: Այդ այգում ամեն ինչ աճեցնում էինք. տոննաներով թուզ էինք հավաքում, մոշ, կիվի, կառայլոկ: Տունն էլ հենց այդ այգուց աշխատած գումարով էինք կառուցել: Այս տարի նախորդ տարվա համեմատ ավելի շատ բերք պիտի հավաքեինք, բայց դե չստացվեց»:
Սիրադեղյանների տունը գյուղում գետին ամենամոտն է գտնվում, վախենում են, որ աղետը կարող է կրկնվել, սակայն հայրենի տունը լքել չեն ցանկանում, ասում են՝ տարիների չարչարանք է, ինչպես թողնենք գնանք:
Գագիկ Սիրադեղյանի խոսքով, թեև երեկվա անձրևից հետո Դեբեդը կրկին վարարել էր, սակայն գետի հունն այնքան է լայնացել ջրհեղեղի հետևանքով, որ որքան էլ վարարեր, դժվար թե գյուղ լցվեր:
«Գյուղ կլցվի այն դեպքում, եթե տեղատարափ անձրևը մի քանի օր տևի»,-հավելում է նա:



Նմանատիպ հոդվածներ
Զինծառայող է հանկարծամահ եղել․ ՔԿ
2024թ. հունիսի 24-ին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել՝ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 4 մարդ տեղում մահացել են
Այսօր՝ հունիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Կա 4 զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։«Ժ...
Ծառի ընկնելու հետևանքով Վանաձորում վնասվել է ցածր ճնշման գազատար
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ ծառի ընկնելու հետևանքով վնասվել է ցածր ճնշման գազատար, ինչի պատճառով...
Չիլիում գնացքներ են բախվել. կան զոհեր և վիրավորներ
Հինգշաբթի Չիլիի Սան Բերնարդո կոմունայում երկու գնացք է բախվել, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ ինը, հայտ...